Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջիվերջո, այդ զենքով են կրակում մեզ վրա». ՊՆ նախկին նախարարը քննադատեց Ադրբեջանին զենք վաճառելու ՌԴ-ի քայլը

Ապրիլ 06,2016 21:55

«Ադրբեջանը 12 տարի պատրաստվում էր սրան և ուժ էր հավաքում։ Փաստորեն 12 տարի պատրաստվում էր նրան, ինչ տեղի ունեցավ այս օրերին Մտածում էին, որ հեշտությամբ առաջ են գնալու: Այս էր իրենց ուժը»,- այսօր Ստեփանակերտում ԼՂՀ ՊԲ Օպերատիվ իրազեկման կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը:

Նա, անդրադառնալով միջազգային հանրության, ՌԴ-ի գնահատականներին, իր զարմանքն արտահայտեց. «Այդ գնահատականներում նշվում է՝ իրար վրա կրակում են: Չէ, իրար վրա չեն կրակում, իրենք են հարձակվում, և Արևմուտքը դա շատ լավ գիտի: Դուք առիթ ունեցե՞լ եք տեսնել, թե ինչպես է արբանյակային նկարահանում կատարվում»,-ասաց պարոն Մանուկյանը՝ նշելով, որ եւ Ռուսաստանը, եւ ԱՄՆ-ն ունեն արբանյակային հետախուզության հստակ տվյալներ, թե ով է առաջինը կրակել:

Vazgen ManukyanՊՆ նախկին նախարարի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա քայլերը պետք է ուղղված լինեն՝ կողմերը վերադառնան  իրենց դիրքերին, շարունակվեն  բանակցությունները, եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը արբանյակային հետախուզություն իրականացնի, որ «սրանից հետո ձև չանի, որ չգիտի, թե ով է սկսել»:

Ըստ Վազգեն Մանուկյանի. «Եկել է ժամանակը, որ միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և բանակցություններն ընթանան տարածքների վերաբերյալ և ոչ թե Ղարաբաղի անկախության, արդյունքում փորձ չի լինի պատերազմով լուծել հարցը»:

Պարոն Մանուկյանը նաեւ հավելեց, որ Ադրբեջանը չի կարող խնդիրը լուծել ռազմական  եղանակով:

Իսկ  անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն՝ ՊՆ նախկին նախարարն անընդունելի համարեց այդ քայլը. «Անթույլատրելի է  կոնֆլիկտի կողմերին զենք վաճառելը:  Վերջիվերջո, այդ զենքով են կրակում մեզ վրա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930