Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրվել են հայ-ռուսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր

Ապրիլ 07,2016 21:35

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ այսօր ՀՀ կառավարությունում ստորագրվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք համաձայնագրեր:

Ստորագրվել է  համաձայնագիր ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ՌԴ «Ռոսկոսմոս» տիեզերական գործունեության պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Իգոր Կոմարովը:

ՀՀ քաղաքաշինության նախարարության և ՌԴ շինարարության և բնակ-կոմունալ տնտեսության նախարարության միջև ստորագրվել է քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության, բնակարանային քաղաքականության և բնակ-կոմունալ տնտեսության բնագավառներում համագործակցության համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են  ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և ՌԴ քաղաքաշինության և բնակ-կոմունալ տնտեսության նախարար Միխայիլ Մենը:

ՀՀ առողջապահության նախարարության և ՌԴ սպառողների պաշտպանության և սոցիալական ապահովության իրավունքների վերահսկողության դաշնային ծառայության միջև միջազգային բժշկասանիտարական կանոնների իրագործման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՌԴ սպառողների պաշտպանության և սոցիալական ապահովության իրավունքների վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և  ՌԴ էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Սերգեյ Դոնսկոյը ստորագրել են երկու գերատեսչությունների միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին հուշագիր:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ տնտեսական զարգացման նախարարության միջև կնքվել է համագործակցության և փոխըմբռնման մասին համաձայնագիր, որը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարարի 1-ին տեղակալ Ալեքսեյ Լիխաչովը:

Ստորագրվել է նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՌԴ Վոլոգդայի մարզի  կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագիր, որը ստորագրել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը:

Երկկողմ համագործակցության համաձայնագիր են ստորագրել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը և Արտահանման վարկերի և ներդրումների ապահովագրության ռուսական գործակալություն ԲԸ գլխավոր տնօրեն Ալեկսեյ Տյուպանովը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ էկսպորտ» ՍՊԸ միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի մատակարարման 2013 թվականի դեկտեմբերի 2-ի  N 02-13-04 պայմանագրին կից  լրացում կատարելու փաստաթուղթը ստորագրել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:

Ստորագրվել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի  2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ և ՌԴ կառավարությունների  միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունները: Փաստաթղթերը ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը և ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Անատոլի Յանովսկին:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930