Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն իր նպատակին չի հասնելու»

Ապրիլ 08,2016 20:30

«Այս օրերին բազմաթիվ եզդիներ առաջնագծում են: Մենք հպարտ ենք, որ մեր հայ եղբայրների հետ պայքարում ենք թշնամու դեմ: Պատմության բոլոր դժվարին պահերին եզդիները հայ ժողովրդի հետ միասին պայքարել են»,- «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աշխարհի և Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը:

Արցախից նոր վերադարձած եզդիական համայնքի հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանն էլ հայտնեց, որ ընտանիքից չորս հոգով են մեկնել սահմանագոտի, և այժմ էլ իր երեք եղբայրներն այնտեղ են:

«Մենք հաղթել ենք: Մեր տղաները հերոս են, իսկ ադրբեջանցիներն իրենց սպային թողնում են ռազմի դաշտում ու փախչում: Թող ոչ ոք չկասկածի՝ Ադրբեջանն իր նպատակին չի հասնելու, մենք տեր ենք մեր յուրաքանչյուր թիզ հողին: Արյան գնով ենք այդ հողը ձեռք բերել և չենք տալու ոչ ոքի»,­- ասաց Բրո Հասանյանը:

Եզդիական համայնքի ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանն Ադրբեջանի գործողությունները որակում է որպես հայկական բանակի մարդկային և տեխնիկական ուժերը չափելու փորձ:

«Այն, ինչ կատարվում է, ռազմական հանցագործություն է, միջազգային բոլոր իրավունքների կոպիտ խախտում: Միջազգային հանրությունն իրավունք չունի աչք փակելու այս ամենի վրա: Ինչպե՞ս կարելի է գերի զինվորի գլուխը կտրել կամ ծերունիներին սպանել և խոշտանգել»,- հավելեց Սիաբանդ Բաքոյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930