Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի զենքը մի քանի անգամ գերազանցում է, չենք կարող համեմատվել». Սուրիկ Խաչատրյան

Ապրիլ 14,2016 19:45

Aravot.am-ը Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ինչի համար են իր օգնականին պարգեւատրել:

«Այս օրերին քաջություն ցուցաբերելու համար: Զարզանդն իսկապես այս տասը օրվա ընթացքում բավականին մեծ աշխատանք է կատարել առաջին գծում՝ խրամատներում: Ժամանակին Զարզանդը հինգ տարի հայոց բանակում ծառայել է որպես սպա, իր մասնագիտական փորձը կարողացել է  օգտագործել մեր առաջին գծում, նա իր հետ նաեւ Արցախ է տարել  տասնհինգ երիտասարդ երկրապահի»,-ասաց մարզպետը՝ չորոշակիացնելով, թե իր օգնականը հատկապես ինչով է աչքի ընկել առաջին գծում:

Մեր հարցին, թե այս օրերին մի շարք զինծառայողներ հերոսություններով աչքի ընկան, ինչու Մանվել Գրիգորյանն ընտրեց հենց ձեր օգնականին, մարզպետը պատասխանեց. «Երեւի տեղյակ չեք, թե գեներալ Գրիգորյանն ինչքան այդպիսի զինվորների է խրախուսել: Այդ հերոսներին թե  Արցախի, թե Հայաստանի պաշտպանության նախարարները խրախուսելու են, որովհետեւ ժամկետային զինծառայողներ են, բայց քանի որ Զարզանդը այս պահին անդամագրված է որպես  երկրապահ, բնականաբար, Մանվել Գրիգորյանը նրան որպես երկրապահ խրախուսել է, թեպետ Մանվել Գրիգորյանը զինվորներին էլ է շատ խրախուսել»:

Պարոն Խաչատրյանից հետաքրքրվեցինք նաեւ թե իր համար հասկանալի՞ էր Սերժ Սարգսյանի հայտարարությունը 80-ականների զենքով կռվելու մասին. «Մենք Ադրբեջանի հետ զենքի հարցով չենք կարող համեմատվել, նրանց զենքը մի քանի անգամ գերազանցում է: Եթե 80-ականների խեղճ զենքով էլ չենք , ապա… նախագահը հարաբերական իմաստով ասաց,  ոչ թե 80-աականի որսորդական հրացանի մասին էր խոսում, այլ հարաբերականորեն էր ասում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Առաջարկում եմ մեր երկրի զինանշանի փոխարեն օգտագործել Սուրիկի դիմանկարը,- շատ նման է:

  2. Աննա says:

    Կարդում եմ ու … Խնդրում եմ Ձեզ իմ և ողջ հայ ժողովրդի անունից, որ այս դավաճանների ասածները մի դրեք կայքերում մի ցավեցրեք սգացող մայրերին, պատերազմի դաշտում կռվող զինվորին… Իմ անուշ զինվոր էդ զարզադներին ու լիսկաներին վռնդեք սահմանից դրանք համար մեկ թշնամին են հայ ժողովրդի… դրանց բերած ջուրն էլ չխմեք այն անմաքուր է ու հարամ

  3. Էդուարդ says:

    ՞՞՞՞ Այդ որ օվանից պարգևադրումը կատարվում է որտես բաժակով արևածաղիկ, կամ պեչենի բաժանել՞ Առանց ներկայացման (ում, ինչու, ինչ մեդալ) հրամանի ու հաստատման՞ Գրպանը լցրեց բի բուռ մեդալ (մի բուռ արևածաղիկ)ու գնաց բաժանելու։ Գ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930