Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Հայրապետյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման. «ՏԱՍՍ»

Ապրիլ 14,2016 20:54

Մոսկվայի դատարաններից մեկը ռուսաստանաբնակ հայազգի ձեռնարկատերեր Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700.000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով։ Մեղադրանքի համաձայն՝ Հայրապետյանը վերցրել էր այդ գումարը, որպեսզի նախկին սենատորի հանդեպ մեղմ վճիռ հրապարակվի, բայց այդպես էլ չի կարողացել որևէ նշանակալի ազդեցություն ունենալ գործի վրա։

Հայազգի ձեռնարկատերը մեղավոր է ճանաչվել ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Հայրապետյանը, փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ միասին, կաշառք է վերցրել սենատորի մորից։

Տեղեկացնենք, որ Հայրապետյանը ձերբակալվել էր 2014թ. մեկ այլ գործով։ Դատախազի միջնորդությամբ նրա խափանման միջոց էր ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել էր տնային կալանքով։ 2015թ. սեպտեմբերից նրա նկատմամբ տնային կալանքը վերացվել է ստորագրությամբ՝ երկրից չբացակայելու  մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930