Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Աղասյանը «B» խմբից բարձրացել է ուժեղագույնների խմբի 6-րդ հորիզոնական

Ապրիլ 16,2016 12:03 Share

Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 85 կգ քաշային Աղասի Աղասյանի մասին գրել էինք, որ նա երկամարտի 346 կգ-ով հաղթել է «B» խմբում:

Այն բանից հետո, երբ պայքարն ավարտեցին ուժեղագույնները, պարզվեց, որ Աղասի Աղասյանի այդ ցուցանիշը բավական էր, որպեսզի նա շրջանցեր «A» խմբի մի ամբողջ շարք ծանրորդների եւ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում բարձրանար 6-րդ հորիզոնական:araqel

Հսկայական առաջընթաց կատարեց նաեւ ավելի վաղ «C» խմբի հաղթող դարձած Առաքել Միրզոյանը, որը երկամարտի 332 կգ-ով պայքարն ավարտեց 13-րդ տեղում՝ կարեւոր թիմային միավորներ բերելով թիմին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել