Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աղաբեկյանն անվանապես նշում է, թե ՌԴ-ից ինչ օգնություններ են ստացվել Արցախին

Ապրիլ 17,2016 10:50
artur aghabekyan

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հրապարակել է, թե Ռուսաստանի Դաշնությունից ինչ նյութական օժանդակություն է  տրամադրվել ԼՂՀ-ին: Մանրամասն ցուցակը ԼՂՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված նյութական աջակցության հաշվետվության ցանկում է, իսկ Արթուր Աղաբեկյանը նշում է հետեւյալը.

1. Մոսկվայաբնակ Կարեն Խաչատրյանը և իր ընկերները նվիրել են 10 հատ ՈՒԱԶ և 2 նիվա մակնիշի ավտոմեքենաներ: ՈւԱԶ-ները հանձնվել են ԼՂՀ պաշտպանական բանակին, իսկ նիվաներից մեկը՝ 3 տանկ խոցող շարքային զինծառայող Մարատ Պետրոսյանին, մյուսը՝ ուղղաթիռ խոցող շարքային զինծառայող Գևորգ Մանուկյանին:

2. Մոսկվայաբնակ Արթուր Վարժապետյանը, որը յուրաքանչյուր տարի ավտոմեքենաներ է նվիրաբերում ԼՂՀ կառավարությանը, այս օրերին ևս Արցախ է ուղարկել 4 ՈՒԱԶ և 6 Նիվա մակնիշի ավտոմեքենաներ, որոնք հանձնվել են ԼՂՀ Պաշտպանական բանակին:

3. Յարոսլավլի հայկական համայնքի կողմից համայնքի ղեկավար Վահագն Խաչատրյանի ներկայացուցիչը ԼՂՀ կառավարությանն է հանձնել 2 սանիտարական ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա, որոնցից մեկը հանձնվել է Պաշտպանական բանակին, իսկ մյուսը Մարտակերտի վարչական շրջանին:

4. ՌԴ Իրկուտսկ քաղաքում բնակվող Արթուր Գասպարյանի և Իրկուտսկի մարզի Նիժնեուդինսկ քաղաքի 35 հայ ընտանիքների միջոցներով Պաշտպանության բանակին է հանձնվել «ՈւԱԶ» մակնիշի երկու շտապօգնության մեքենաներ:

Նմանատիպ այլ օգնություններ լինելու դեպքում, անպայման կտեղեկացնեմ մեր հայրենակիցներին:

Կան այլ օգնություններ ևս, որոնք ուղղված են ԼՂՀ ՊԲ-ին, բայց իրավասու չեմ հրապարակելու դրանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930