Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մենք ինքներս մեզ չենք հարգում, ուրիշներից հարգանք ակնկալելն անիմաստ է. «Ժողովուրդ»

Ապրիլ 19,2016 11:47

Ոչ հայամետ համարվող ռուս քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցեւը նախօրեին ասել էր. «Ես տեսնում եմ, որ իմ երկիրը պահպանում է հավասարակշռությունը, բայց անվճար սպառազինություն է մատակարարում իր դաշնակցին, իմ հարկերի հաշվին, իսկ Ադրբեջանը գնում է այդ սպառազինությունը, եւ դրան ի պատասխան՝ տեսնում ենք միայն սկանդալներ, ինչը տհաճ է։ Եթե ռուսականը չեք ցանկանում, ապա վաստակեք եւ գնեք ինքներդ՝ հենց Իսրայելից»։

Իհարկե, դառը եւ մեզ համար ոչ հաճելի տեսակետ է, բայց եթե սթափ դատենք, ապա միանգամայն արդարացի է։ Ի վերջո, ինչն է մեզ խանգարում զարգացնելու մեր տնտեսությունը եւ իրապես վաստակելու, այլ ոչ թե մուրալու։ Հաստատ Ռուսաստանը չէ, որ խանգարում է Սերժ Սարգսյանին վերացնել մենաշնորհներն ու 70 տոկոսանոց ստվերը, արմատախիլ անել կռուպցիան եւ պետական կառավարման համակարգից մաքրել «ատկատների» եւ «օֆշորների» «շնաձկներին»։

Մեր բոլոր խնդիրները մեր մեջ են, եւ եթե մենք ինքներս մեզ չենք հարգում, ուրիշներից հարգանք ակնկալելն անիմաստ է:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930