Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան է ժամանել Ուկրաինայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը

Ապրիլ 19,2016 18:30 Share

2016թ. ապրիլի 18-ից 22-ը հակաականային գործունեության ոլորտում փորձի փոխանակման նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` շրջակա միջավայրի անվտանգության և հակաականային գործունեության վարչության պետ Մաքսիմ Կոմիսարովի գլխավորությամբ:

Ապրիլի 19-ին ուկրաինական պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել հակաականային գործունեության կազմակերպման հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկվել է տվյալ ոլորտի աշխատանքները կանոնակարգող նորմաիրավական բազան:

Այցի շրջանակներում նախատեսվում է նաև պատվիրակության այցը ՀՀ ՊՆ ականազերծման կենտրոն:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել