Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնվեց

Ապրիլ 22,2016 20:21

Այս պահին Բաղրամյան պողոտայի սկզբնամասի երթեւկությունը վերականգնված է: Մի քանի շարք կազմած ոստիկանները կանգնած են միայն մայթեզրին: «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության մասնակիցները տեղ- տեղ խմբված են պողոտայի սկզբնամասում:

Այս պահին մի խումբ ցուցարարներ անկանոն երթով շարժվում են դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր, ոստիկանական ուժերը եւս շարժվում են այդ ուղղությամբ: Մանրամասները՝ քիչ ուշ:

Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամներն պահանջ-նամակ հանձնելու նպատակով երթ են կազմակերպել դեպի նախագահի նստվայր: Նրանք պահանջում են գումար հատկացնել վիրավոր զինծառայողներին, գումարներ գանձել մի շարք օլիգարխներից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930