Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանապետը՝ Ծիծեռնակաբերդում. «Ամեն ինչ չէ, որ պետք է սելֆիի մակարդակով անել»

Ապրիլ 24,2016 16:10

Այսօր, Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենատ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ, ոստիկանության ծառայողներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով հուշակոթողին և ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ:

ԳԱԼԱ-ն Վլադիմիր Գասպարյանին փոխանցեց այս օրերին  լայն տարածում գտած համեմատականները սահմանում կանգնած զինվորի և ոստիկանի միջև` նշելով, որ ոստիկաններն ավելի լավ են զինված, քան թշնամուց  հայրենիքը պաշտպանող զինվորները. «Շատ ցավում եմ նման գնահատականների համար և պնդում եմ, որ բանակն ու ոստիկանությունը դա զինված ուժերն են, մի մարմին: Մեր ոստիկաններն էս պահին ծառայություն են կատարում սահմանի վրա, ամեն ինչ չէ որ պետք է բարձրաձայնել, ամեն ինչ չէ, որ պետք է սելֆիի մակարդակով անել»,-ասաց Վլադիմիր Գասպարյանը:

«Սպառազինության խնդիր չենք ունեցել և չունենք էլ, կան ինչ-որ տեղ առավելություններ և ինչ-որ մի տեղ էլ թերություններ, և հակառակը գոյություն ունի, դա չի խանգարում ոչ պատերազմելու, ոչ դիմակայելու, ոչ էլ առաջ գնալու համար, ամենակարևորը, ունենք ոգի, դրանում բոլորս համոզվեցինք, սակայն այդ ոգու հետ ունենք ներքին խժդժումներ, որոնք հարիր չեն  մեր ժողովրդին և երբ ճակատագրական հարցեր են լուծվում, մի քիչ խաղաղության մեջ պետք է լինել»,-պատասխանեց ոստիկանապետը:

Պատասխանելով Բաղրամյան պողոտայում ուրբաթ օրը ոստիկանության գործողությունների վերաբերյալ հարցին և դիտարկմանը, թե ոստիկանությունն իր ձեռագիրը չի փոխում,  ոստիկանապետը հակադարձեց. «Դա տեսողության, լսողության եւ հասկանալու խնդիր է. ոստիկանությունը փոխվել է եւ շատ է փոխվել, ուղղակի մարդիկ կան, որ ուզում են դա տեսնել, մարդիկ կան՝ չեն ուզում տեսնել»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930