Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի ազգային ակումբը կոչ է անում չխոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությունը

Ապրիլ 25,2016 10:49

Մամուլի ազգային ակումբը արձանագրում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայաստանյան ԶԼՄ-ները հանդես բերեցին մասնագիտական գործունեության բարձր որակներ՝ երկրի համար արտակարգ իրավիճակում լրագրողական բարդ և բացառիկ աշխատանք իրականացնելով։

Մինչդեռ նույն կերպ չդրսևորվեցին իշխանությունները. տարբեր ոլորտների և տարբեր մակարդակի պետական պաշտոնյաները, հավատարիմ մնալով լրագրողների նկատմամբ բռնություններ իրականացնելու և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մերժելի գործելակերպին, Հայաստանի համար բարդ և արտակարգ իրավիճակում շարունակեցին նույն ավանդույթներն ու բարքերը։

Ապրիլին 15-ին ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի 8-րդ նիստը լուսաբանող News.am-ի թղթակցի ձեռքը վնասելով՝ ՀՀ ՊՆ երեք աշխատակիցներ խլել են նրա տեսախցիկը։

Ապրիլի 22-ին ոստիկանները դեպի նախագահական նստավայր երթի ժամանակ, ցուցարարների սահմանադրական իրավունքները կոպտորեն ոտնահարելուն զուգահեռ, ծեծի և բռնի ուժով բերման են ենթարկել «Առաջին լրատվականի» օպերատորներ Նարեկ Բարսեղյանին և Սևակ Սողոմոնյանին՝ խափանելով նրանց մասնագիտական գործունեությունը։

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում սգո երթի ժամանակ ՀՀ ոստիկանապետը վիրավորական արտահայտություն է արել իրեն հարց ուղղող «Առաջին լրատվականի» լրագրող Սիրանույշ Պապյանին:

 

Մամուլի ազգային ակումբը, արձանագրելով, որ

–              լրագրողների նկատմամբ բռնությունները և նրանց հասցեին վիրավորական արտահայտությունները կրում են շարունակական և անպատիժ բնույթ,

–              պատգամավորները և բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողներին անվանարկերով ու վիրավորելով՝ երկրում ստեղծում են անհանդուրժողականության մթնոլորտ:

Մամուլի ազգային ակումբը, խստորեն դատապարտելով նման գործելակերպը,

–              պահանջում է պատժել օրինազանցներին և կարգի հրավիրել անվանարկողներին:

 

և օրինապահ ու բարեկիրթ լինել նրանց հետ հարաբերություններում:

 

 

 

 Մամուլի ազգային ակումբ

 25.04.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930