Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է «Սուպերդրույք» ծառայության պայմանները՝ վերադարձնելով բարեխիղճ վարկառուներին ապառիկ վարկի մայր գումարի մինչև 20%-ը

Ապրիլ 26,2016 12:26

Այսուհետ, ձևակերպելով ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող առևտրային կետերում, մեր հաճախորդներին կընձեռվի հնարավորություն ապառիկ վարկի ամբողջական մարումից հետո ստանալ վարկի մայր գումարի մինչև 20%-ի չափով գումար:

Միանալով «Սուպերդրույք» ծառայությանը և բարեխղճորեն սպասարկելով ապառիկ վարկը առնվազն 6 ամսվա ընթացքում, վարկառուն, ապառիկ վարկի ամբողջական մարումից հետո, կստանա տրամադրված վարկի մայր գումարի մինչև 20% չափով պարգևավճար:

Ապառիկի տրամադրման մասին որոշումը, ինչպես նաև ձևակերպումը կատարվում են հաշված րոպեների ընթացքում:

Ապառիկ վարկ կարող են ստանալ 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձիք, և վարկի մարման պահին վարկառուի տարիքը պետք է չգերազանցի 65 տարին:

«Սուպերդրույք» ծառայության շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկն արդեն վերադարձրել է 3 հազ. ավելի վարկառուների իրենց վճարված գումարներից մոտ 10 մլն դրամ:

«Սուպերդրույք» ծառայության մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով, այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ պաշտոնական կայք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930