Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Հովսեփյանը վերընտրվեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

Հունիս 13,2026 20:33 Share

«Ալեքսանդր» հյուրանոցում այսօր կայացած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը մասնակցած 92 պատվիրակներից 81-ը քվեարկեց վերջին հինգ տարիներին այս կազմակերպությունը ղեկավարած Հովհաննես Հովսեփյանի օգտին, իսկ 11-ը իր ձայնը տվեց հայկական բռնցքամարտի լեգենդ Իսրայել Հակոբկոխյանին։Այսպիսով, Հովհաննես Հովսեփյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կգլխավորի եւս հինգ տարի։

 

Մինչեւ քվեարկությանն անցնելը նախագահի թեկնածուները հակիրճ  ներկայացրին իրենց ծրագրերն ու պատկերացումները հայկական բռնցքամարտի ներկայի եւ ապագայի մասին։

Հովհաննես Հովսեփյանը խոսեց շատ կարճ՝ հաշվետու ժամանակահատվածում ֆեդերացիայի կատարած տքնաջան ու թիմային աշխատանքի արդյունքում մարզաձեի հեղինակությունը նկատելիորեն բարձրացել է թե երկրի ներսում, թե դրսի գործընկերների շրջանում։ Մեծացել է բռնցքամարտի աշխարհագրությունը Հայաստանում, իսկ մարզիկների վարպետությունն ու որակը աճել է։ Այս ամենի հանրագումարում Հայաստանի բռնցքամարտիկները վերջին հինգ տարում օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, ընդհանուր առմամբ նվաճել են 219 մեդալ, որից 43-ը՝ ոսկե։ Հովհաննես Հովսեփյանը նաեւ վստահեցրեց, որ այս աշխատանքը իր ընտրվելու դեպքում շարունակվելու է ավելի մեծ արդյունավետությամբ։

 

Երկրորդ թեկնածուի՝ Իսրայել Հակոբկոխյանի, կարծիքով եթե բռնցքամարտը աճ ունենար, Հայաստանի մեծահասակների առաջնությանը կմասնակցեր գոնե 100 մարզիկ, այլ ոչ թե 60։ «Եթե ես ընտրվեմ, որոշել եմ հայկական բռնցքամարտը վերականգնել, որովհետեւ այն նույնիսկ Սովետական Միության ժամանակ տարբերվել է։ Հնաբնակները կհիշեն, որ Հայաստանի հավաքականը Էդվարդ Արիստակեսյանի գլխավորությամբ մի քանի անգամ ավելի լավ էր մասնակցում»,-իր ելույթում ասաց պարոն Հակոբկոխյանը եւ հավաստիացրեց, որ ընտրվելու դեպքում լրջորեն կզբաղվի նաեւ ազգային ու մյուս տարիքային խմբերի հավաքականների մարզիչների ընտրության եւ նշանակման խնդիրներով։

Ընտրության արդյունքների ամփոփումից հետո ընտրվեց ֆեդերացիայի գարխկոմի նոր կազմ, իսկ Հովհաննես Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքը բարձր գնահատելու համար ու նաեւ մի փաստի ճշգրտում- արձանագրում արեց, որ իր ղեկավարման ընթացքում Հայաստանի մեծահասակների առաջնությանը մասնակցել է ոչ պակաս, քան 86 բռնցքամարտիկ եւ այդ արձանագրությունները կան ու պահպանվում են;

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930