«Պուտինի շնորհավորել-չշնորհավորելը ոչ մի ազդեցություն չի ունենալու։ Պուտինը զանգեց, ծնունդը շնորհավորեց, հետո սահմանափակումները շարունակվեցին»,- News.am, Yerevan․Today եւ 5-րդ ալիք լրատվամիջոցների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ նրա՝ սա մեծ քաղաքականություն է, կան ՌԴ պետական շահեր․ «Շնորհավորել-չշնորհավորելը չի փոխելու պետական շահերի վեկտորը։ ՀՀ-ն միշտ դիտվել է որպես բարեկամ երկիր, այն, ինչ անում է այս կառավարությունը, այդ շեշտադրումը փոխում է։ Այս կառավարությանը դիտելու են՝ որպես ոչ բարեկամական կառավարություն։ Այսօրվա դրությամբ այս կառավարությունը գնում է դեպի ՌԴ-ի թշնամիներ։ Եվրոպայի հետ գնում է սառը պատերազմ, թեժ պատերազմ Ուկրաինայի տարածքում, ընդհանուր առմամբ սառը պատերազմ է, և այդ սառը պատերազմի ժամանակ բռնել է ճանապարհ դեպի ինտեգրվելու Ռուսաստանի թշնամիների հետ։ Ո՞նց կարող է մի շնորհավորանքը փոխել այս ամենը, այս վտանգավոր սխեմայի մեջ ՀՀ-ն չպետք է մտներ։ Ի սկզբանե այս իշխանությունը ՀՀ-ն դրել է բավականին խնդրահարույց վիճակի մեջ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































