Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լոնդոնում

Ապրիլ 27,2016 17:11

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում բրիտանահայ համայնքի կողմից բազմամարդ երթ կազմակերպվեց կենտրոնական Լոնդոնում:

Երթի մասնակիցները Պիկադիլի փողոցով և Տրաֆալգար հրապարակով ուղևորվեցին դեպի «Ուայթհոլ» կառավարական շրջանում տեղակայված «Փառապանծ զոհերի» հուշարձան, որտեղ Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդը, հայ համայնքային կառույցների ղեկավարությունը, ինչպես նաև՝ արարողությանը միացած ՀՀ դեսպանության ներկայացուցիչները ծաղկեպսակներ զետեղեցին` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Միջոցառումները շարունակվեցին նաև ապրիլի 24-ին։ Լոնդոնի Սուրբ Եղիշե Եկեղեցում ՄԹ թեմի առաջնորդ Հովակիմ սրբազան Մանուկյանի կողմից մատուցվեց պատարագ, որի ընթացքում օծվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների սրբապատկերը, ինչպես նաև հոգեհանգստի կարգ` ի հիշատակ Արցախում ապրիլյան պատերազմի օրերին զոհված մարտիկների։

Նույն օրը Սուրբ Եղիշե եկեղեցու սրահում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ, որը կազմակերպվել էր Միացյալ Թագավորությունում Հայ համայնքային խորհրդի կողմից։ Միջոցառմանը երաժշտական ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկավ «Անի Բատիկյան և լարային քառյակ» երաժշտական խումբը, իսկ հայ մեծանուն բանաստեղծների աշխատանքների ներկայացմամբ` ՀՀ ժողովրդական արտիստ, դերասանուհի և ասմունքող Ժենյա Ավետիսյանը։ Միջոցառմանը ներկաներին իր խոսքն ուղղեց ՄԹ–ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930