Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոնց որ ասեք՝ խիարն ու բողկը նույն բանն է, խիար եք գրել՝ բերել բողկ եք դեմ տալիս». Հովհաննես Մարգարյան (Տեսանյութ)

Ապրիլ 28,2016 15:22

Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, խոսելով կոնսենսուսի ձեւավորման մասին, ասաց, որ «4+4+4» ձեւաչափից մեծ հիասթափություն է ապրել. «Որոշ գործընկերներ այդ ձեւաչափը, քննարկումները վերածեցին, եթե ավելի մեղմ ասեմ՝ զավեշտի: Քննարկումները վերածում էին մածունաթանաբրդոշային խոսակցությունների»:

Նա ասաց, որ քննարկումները տապալվում են, երբ ձայնագրիչ են տեսնում, ուզում են շատ խելոք բաներ ասել: Ուստի առաջարկեց նոր մոդել՝ իշխանության կողմից լինի Դավիթ Հարությունյանը, ընդդիմության կողմից՝ Լեւոն Զուրաբյանը եւ քաղաքացիական հասարակությունից: Այդպես թող քննարկեն ու գան կոնսենսուսի:

Մարգարիտ Եսայանը հեգնեց՝ քանի կար՝ գունավոր քվեաթերթիկներին էին դեմ, ասում էին՝ վարդագույնը երկնագույնից չեն տարբերի, հիմա էլ սպիտակ է, էլի դժգոհ են, լավ ի՞նչ ասես, մի լավ բան չկա՞ այս նախագծում:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ԱԺ ամբիոնին մոտեցավ ափսոսանքով՝ «Բախտի հերը շուն դառնա», երեկ հարցուպատասխանի հնարավորություն չունեցա, էսօր էլ պետք է ընդհատվի ելույթս»:

Նա պատասխանեց Մարգարիտ Եսայանին, որ միակ լավ բանը, որ Սահմանադրության մեջ կար, համամասնական ընտրակարգն էր. «Դա պահանջել է ժողովուրդը: Հիմա անունն ուզում եք դրեք ռեյտինգային, ուզում եք դրեք Իսկանդար, ուզում եք դրեք Փիլիպոս, մեկ է, պարզից պարզ է, որ 100 տոկոս համամասնականը դառնում է 50 տոկոս համամասնական, 50 տոկոս չգիտեմ ինչ: Ոնց որ ասեք՝ խիարն ու բողկը նույն բանն է: Խիար եք գրել՝ խիար արեք Սահմանադրության մեջ: Հիմա բերել բողկ եք դեմ տալիս, այդպես չի լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930