Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի կողմից դատավորներին նշանակելու կարգում փոփոխություններ կկատարվեն. (Տեսանյութ)

Ապրիլ 28,2016 18:33

«Հայաստանի Հանրապետությունը մի շարք բարեփոխումներ է կատարել, սակայն մեր երկրի դատական համակարգը դեռևս անկախ չէ», ասված է  Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության Եվրոպական երկրներում ժողովրդավարության մակարդակի, մարդու իրավունքների եւ այդ երկրներում օրենքի գերակայության մասին 2015թ. գրանցված արդյունքների վերաբերյալ զեկույցում։

Aravot.am-ն այսօր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ գործողություններ են կատարվում Հայաստանի դատական համակարգի անկախությունն ապահովելու համար:

Տիկին նախարարն ասաց.«Դատական համակարգի անկախությունն, իրականում, այն կարեւոր խնդիրներից մեկն է, որը մեր ուշադրության կենտրոնում է գտնվում:Արդարադատության  նախարարությունը դատական համակարգի անկախության հետ կապված իր լիազորություններն իրականացնում է օրենքների մշակմամբ: Ի՞նչ նախագծեր ենք մշակում: Այ հիմա դատական համակարգի անկախության որակապես նոր երաշխիքների մասին կխոսենք նոր Դատական օրենսգրքի շրջանակներում»:

Մեր հարցին՝ դատավորների նշանակումը շարունակվելո՞ւ է ՀՀ նախագահի կողմից, թե՝ փոփոխություն է կատարվելու, Հովհաննիսյանն ասաց, որ փոփոխություն է կատարվելու:

Նախարարի վստահեցմամբ՝ բարձրագույն դատական խորհրդի կազմը ձեւավորելու վերաբերյալ էլ  փոփոխություններ են լինելու, եւ անկախության երաշխիքների ապահովման տեսանկյունից, խորհրդի կազմի կեսի նշանակումը տեղի է ունենալու Ազգային ժողովում:

Մեր այն հարցին էլ՝ դատավորների աշխատավարձերը բարձրացվեց՝ նրանց անկաշառությունն ու անկախությունն ապահովելու համար. արդյոք այս տարբերակը չաշխատեց, նախարարն ասաց՝ «Դա անկախության երաշխիքներից մեկն է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930