Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանի 6 օրերի՝ ավելի քան 40 ժամ տևած քննարկումը՝ համառոտ. Արփինե Հովհաննիսյան

Օգոստոս 10,2026 15:09 Share

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Խորհրդարանի 6 օրերի՝ ավելի քան 40 ժամ տևած քննարկումը՝ համառոտ.

ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ դուք ընտրակեղծարար եք, գողացել եք «Բարգավաճ Հայաստանի» ձայները, կեղծել եք ընտրությունները, վարչական ռեսուրս եք կիրառել, ձեր ձևավորած խորհրդարանը լեգիտիմ չէ։

ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ․ դուք էլ ընտրակաշառքով եք ձայներ ստացել, մարդկանց ձայները գնել եք, «Բարգավաճի» ձայներից ձեզ էլ ենք տվել։ Եթե մենք լեգիտիմ չենք, դուք ի՞նչ գործ ունեք այստեղ։

ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ եկել ենք ձեզ հեռացնելու ու հեռացնելու ենք։

ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ․ դուք ձայներդ կտրեք, ներողություն խնդրեք։ Երեք կուսակցության ցուցակում եք եղել, դուք վատն եք և ընդհանրապես բարոյական իրավունք չունեք խոսելու։

ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ դուք Արցախն ուրացել եք, երկիրը կործանել եք, ադրբեջանցիներ եք բերում։ Մեր թեկնածուն լավն է և այլն, և այլն։

ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ․ լավ, եկեք բարեկիրթ աշխատենք, թե չէ վատ կլինի։

ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ եկեք աշխատենք։ Գծերը գծեցինք տեղներդ իմացեք։

ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ․ դուք վատն եք, բայց մենք ձեզ ձայն կտանք։ Սահմանադրական պահանջ է։

(Նման սահմանադրական պահանջ, իհարկե, չկա, բայց Սահմանադրությունը հարգող իշխանություն է, էլի։)

ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆ․ ձեր ձայների շնորհիվ մեր թեկնածուն կունենա ամենաբարձր լեգիտիմությունը։

Ու նորից՝ «ընտրություն կեղծածները», «քվե գողացածները», «ոչ լեգիտիմ խորհրդարանի ձևավորման քաղաքական պատասխանատուները» իրենց ձայներով ԼԵԳԻՏԻՄԱՑՐԻՆ ընդդիմությանը։ (իրենց իսկ խոսքով)

Այսինքն՝ «ոչ լեգիտիմ ընտրություններով ձևավորված ոչ լեգիտիմ խորհրդարանի ոչ լեգիտիմ անդամների ձայնը», երբ տրվում է ընդդիմությանը, հանկարծ դառնում է լեգիտիմության աղբյուր և ընդդիմության ներկայացուցչին դարձնում «ամենալեգիտիմը»։

Կոգնիտիվ դիսոնանս։ Փնտրվում է տրամաբանություն։ Քաղաքական չէ` ուղղակի տրամաբանություն:

Փուլ 1՝ ավարտ: Փուլ 2` մեկնարկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31