Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Բանակին պետք են ե՛ւ 18 տարեկանները, եւ՛ բակալավրիատ ավարտածները, ե՛ւ մագիստրոսները»

Մայիս 05,2016 18:25

Լրագրողները ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին մայիսի 5-ին «Հայելի» մամուլի ակումբում խնդրեցին անդրադառնալ նաեւ Թեւան Պողոսյանի նախաձեռնությանը:

«Ես դա լուրջ չեմ ընդունում ու չեմ անդրադառնա դրան»,- պատասխանեց նա:

Հիշեցնենք՝ Թեւան Պողոսյանը հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկում է պետականորեն երաշխավորել 18 տարին լրացրած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջջի պահպանությունը:

Սակայն Զարուհի Փոստանջյանը խոսեց Թեւան Պողոսյանի եւ Ռուբեն Հակոբյանի հեղինակած օրենքի նախագծի մասին: Հիշեցնենք, որ պատգամավորներն այդ նախագծով առաջարկում են ուսման ընթացքում արական սեռի ներկայացուցիչներին զինծառայության համար տարկետում չտալ:

«18 տարեկան մեր զավակները, չեմ կարծում, որ պետք է առաջնագծում լինեն: Եվ բոլորին՝ ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց, զինակոչելու հարցում պետք է հաշվի առնենք միջազգային փորձը: Հիմա թույլ է տրվում կանանց մասնակցել պարտադիր զինվորական ծառայությանը, բայց ոչ թե պարտադրել, այլ եթե մարդը ցանկանում է: Եթե մենք պարտադրում ենք, պետք է հաշվի առնել հետագայում երիտասարդ աղջիկները, կանայք քանի երեխա չպետք է ունենան, եւ արդյոք  հավասարազոր է բոլոր պաշտպանական մեխանիզմներին, որովհետեւ երեխա ունենալը նույնպես պաշտպանություն է, նույնպես անվտանգություն է»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Բացի այդ, նա հավելեց, որ բանակին պետք են ե՛ւ 18 տարեկանները, եւ՛ բակալավրիատ ավարտածները, ե՛ւ մագիստրոսները. «3 ցենզերն էլ անհրաժեշտ են: Այնպես չէ, որ բանակը կարիք չունի բակալավրիատի գիտելիք ունեցող անձի: Մենք իրավունք չունենք զրկել մեզ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031