Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. Այլ երկրների արտգործնախարարների հայտարարությունները մեզ համար ուղենիշ չեն

Մայիս 05,2016 17:49

«Կառավարության դիրքորոշումն առաջին քայլն է, բայց դա դեռ լիարժեք չէ»,- մայիսի 5-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությունը:

Անդրադառնալով Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե խուճապի պետք չէ մատնվել, քանի որ Հայաստանի Հանրապետությունը չի քննարկում այդ հարցը, այլ երկու պատգամավորները, քանի որ ՀՀ-ում ընթացակարգն այդպիսին է, Զարուհի Փոստանջյանը նշեց. «Բացարձակ որեւէ մի պետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը չի կարող լինել մեզ համար կողմնորոշիչ Հայաստանի եւ Արցախի Հանրապետության քաղաքացիներին: Սա մեր խնդիրն է եւ մեր քաղաքական հայտն է եւ ցանկանում ենք, մենք ցանկանում ենք տարածաշրջանում լինել լուրջ քաղաքական գործոն: Եվ լուրջ քաղաքական գործոնը պայմանավորված է նաեւ, իհարկե՛, Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի ճանաչմամբ: Հետեւաբար՝ մենք չենք անդրադառնալու այս կամ այն պետության արտաքին գործերի նախարարների հայտարարություններին, նրանք մեզ համար ուղենիշ չեն, այլ մենք ուղղորդվում ենք մեր ազգային շահով»:

Հարցին, թե արդյոք նա մտավախություն չունի, որ Ազգային ժողովում «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագիծը չանցնի, Զարուհի Փոստանջյանը ասաց, որ չի բացառում, որ այդպես լինի, քանի որ այնպես չէ, որ  Ազգային ժողովում գործում են անկախ անձինք:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031