Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր բնակարաններ՝ Շինարարներ 35 շենքի վթարային մուտքի բնակիչներին

Մայիս 06,2016 20:40

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Շինարարների փողոցի 35 հասցեում գտնվող շենքի 4-րդ կարգի վթարային մուտքի բնակիչների հետ հանդիպմանը նրանց է հանձնել նոր բնակարանների հատկացման վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները:

Նշենք, որ Շինարարներ 35 շենքի 1-ին մուտքն ընդգրկված էր 2014թ. հունվարի դրությամբ մայրաքաղաքում հաշվառված 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող, վերաբնակեցման ենթակա շենքերի ցանկում:

Հանդիպման ընթացքում քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է նաև, որ, անվտանգության նկատառումներով, մուտքն ամբողջությամբ փակվելու է և, ըստ, այդմ, սահմանված ժամանակահատվածում բնակիչները պետք է ազատեն վթարային մուտքում զբաղեցրած  բնակարանները:

Բնակիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին՝ խնդրին հետամուտ լինելու և վերաբնակեցման ծրագիրը կյանքի կոչելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031