Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ և ԱՀ կառավարությունների անդամների խորհրդակցություն՝ վարչապետների գլխավորությամբ

Մայիս 08,2016 17:10

Մայիսի 8-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դիմավորել է Արցախ ժամանած՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը: Այնուհետև, երկու կառավարությունների անդամների մի մասի մասնակցությամբ, հրավիրվել է խորհրդակցություն՝ քննարկելու երկու հանրապետությունների գործադիր մարմինների միջև համագործակցության հիմնական հարցերը:

Arayik Harutyunyan_Hovik Abrahamyan (1)Վարչապետ Ա. Հարությունյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, ասել է. «Ողջունում եմ ձեզ Արցախում այս կարևոր ժամանակահատվածում: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ վերջին շրջանում Արցախին ցուցաբերած աջակցության համար, մենք զգացել ենք ձեր պատրաստակամությունը մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը և պատվով լուծելու մեր առջև ծառացած խնդիրները: Երկու կառավարությունները միշտ սերտ կապի մեջ են եղել, և կարևոր է, որ այս դժվարին օրերին նույնպես մեր բոլոր խնդրանքներն ու առաջարկները ձեր կողմից արագ բավարարվել են՝ դրանով անմիջականորեն մասնակցելով Արցախի անվտանգության ապահովման գործին»:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուրախություն է հայտնել հայկական երկրորդ հանրապետությունում գտնվելու առթիվ: Նա շեշտադրել է, որ պատերազմի արդյունքում ևս մեկ անգամ ապացուցվեց ազգի միասնականությունը և հայկական զինված ուժերի հզորությունը: Հ. Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարության պատվիրակությունն Արցախում է ընթացիկ խնդիրները միասին քննարկելու և դրանց լուծումներ տալու նպատակով:

Arthur Aghabekyan_Arayik Harutyunyan_Hovik Abrahamyan (2)ՀՀ և ԱՀ գործադիր մարմինների անդամները ներկայացրել են իրենց ղեկավարած ոլորտների խնդիրները և փոխգործակցության արդյունքները: Նրանք առաջ են քաշել կոնկրետ առաջարկներ և ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություններ դրանց կյանքի կոչման ուղղությամբ:

naxararnerԿառավարությունների ղեկավարները տվել են համապատասխան հանձնարարականներ՝ վերհանված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով:

 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031