Լրահոս
Օրվա լրահոսը

«200 միլիոն դոլարի զենքի մասին են ասում, բայց դրանք շատ ավելի լուրջ թվեր են». Ալեքսանդր Իսկանդարյան

Մայիս 12,2016 15:17

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ, ակնհայտ է, որ Հայաստանը ՌԴ-ի հետ զենքի մատակարարման արագացված բանակցություններ է իրականացնում.

«200 միլիոն դոլարի զենքի մասին են ասում, բայց դրանք շատ ավելի լուրջ թվեր են»,- այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց քաղաքագետը:

Ըստ նրա, այս փուլում ԼՂ ճանաչում չի լինի, քանի որ ԼՂ հարցով երկկողմ բանակցությունները վերսկսելու հավանականություն կա. «Չեմ կարծում, որ այս փուլում հնարավոր է Հայաստանը ճանաչի ԼՂ-ն: Ճանաչումը, հասկանալի է, որ տեղի չի ունենա մոտ օրերին, թե ինչ միջոցներով հարցի ընդունումը կկանխվի, չեմ կարող ասել, բայց ճանաչում չի լինի չափազանց պարզ պատճառով, որ միջազգային հարթակում դեռևս հույս կա վերականգնել բանակցությունները և ինչ-որ կերպ ԵԱՀԿ Մինսկի ձևաչափում հարցը բանակցային դաշտ տեղափոխել»:

Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանին վերադարձնել ազատագրված որոշ տարածքներ, քաղաքագետի համոզմամբ՝ դժվար է ասել, բայց նրանց համար էլ պարզ չէ՝ ինչ անել հետո, որովհետև անընդհատ պատերազմ հրահրելով էլ ոչնչի չեն կարող հասնել, և իրենք դա լավ տեսնում են:

Ալեքսանդր Իսկանդարյանը քիչ հավանական է համարում, որ Ադրբեջանը նորից կսկսի լայնամասշտաբ պատերազմ. «Ապրիլին սկսած ռազմական գործողություններից հետո լայնամասշտաբ պատերազմի Ադրբեջանը, համենայն դեպս, հիմա պատրաստ չէ, որովհետեւ եթե Ադրբեջանը պատրաստ լիներ լայնամասշտաբ պատերազմի, ապա ապրիլյան ռազմական գործողությունները չէր դադարեցնի: Եթե ուշադիր հետեւենք ապրիլի սկզբի իրադարձություններին, հասկանալի է դառնում, որ ադրբեջանցիները պատերազմել չեն ուզում. Տեղի ունեցածը տեղային հարձակում էր և Ղարաբաղը գրավելու նպատակ չեն ունեցել»:

Քաղաքագետը Ղարաբաղյան հնարավոր պատերազմի երկու սցենար է տեսնում. կամ կլինի՝ Կիպրոսի կոնֆլիկտի պես, երբ ոչ ոք չի ճանաչում, բայց սահմանին կրակոց չկա կամ Իսրայելի օրինակով, երբ կոնֆլիկտը կա և ռազմական գործողությունները ժամանակ առ ժամանակ թեժանում են : Կիպրոսի տարբերակը մեզ մոտ չկա, և մենք պետք է ապրենք իսրայելական վիճակով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031