Լրահոս
Օրվա լրահոսը

Հույս ունենք, որ կլինեն գործնական քայլեր. Հերիքնազ Տիգրանյանը՝ վարչապետի հայտարարության մասին

Մայիս 13,2016 16:49

«Անկեղծորեն ուզում ենք հավատալ, որ սա չի լինի հերթական հայտարարությունը կամ կամքի արտահայտումը, որ ուզում ենք պայքարել կոռուպցիայի դեմ»,- մայիսի 13-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպության իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը:

Հիշեցնենք, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ պետք է կրճատել ծախսերը, որոնք էական ազդեցություն չունեն իրական արդյունքի վրա: Պետական կառավարման համակարգը պետք է դառնա ավելի կոմպակտ, եւ պետք է պայքարել կոռուպցիայի դեմ: Վարչապետը նաեւ հանձնարարել է էկոնոմիկայի նախարարին առավելագույնը 3 շաբաթվա ընթացքում վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհը եւ առաջարկել արդյունավետ միջոցներ:

Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ իրենք ցանկանում են, որ դա լինի գործնական քայլերով հիմնավորված մի գործընթաց, որում իրենք կտեսնեն իրենց տեղը որպես հասարակական կազմակերպություն եւ կներկայացնեն իրենց առաջարկությունները. «Նորից մենք մնում ենք անուղղելի լավատես, հերթական անգամ չենք ուզում ասել, որ գուցե սա իմիտացիա է: Ցավոք, նախկին փորձերն են դա հուշում:

Բայց եթե կլինի հարթակ, ըստ վարչապետի հայտարարության, որտեղ կարող ենք ներկայացնել առաջարկներ, իսկ մենք մեր աշխատանքի ընթացքում բազմաթիվ օրենսդրական փաթեթներ ենք ներկայացրել կամ տարբեր օրենքներում որոշակի փոփոխություններ, մենք կփորձենք մեր այդ առաջարկները ներկայացնել նաեւ այս անգամ՝ հույս ունենալով եւ մեծապես հավատալով, որ կլինեն իրական գործնական քայլեր»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031