Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում. Գուրգեն Արսենյանն ինքնակամ է ներկայացել իրավապահ մարմիններին

Մայիս 15,2016 08:39

 ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակը դարձյալ պարզաբանում է տարածել.

Որոշակի թյուրըմբռնումներից խուսափելու համար, կրկին պարզաբանում ենք, որ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Գուրգենի Արսենյանը, երբևէ  չի խուսափել վարույթն իրականացնող մարմնից,պարզապես վերջինս  գտնվել է արտերկրում, ինչի մասին զանգահարել  և ֆաքսի միջոցով տեղեկացրել է համապատասխան քննչական մարմիններին, ինչպես նաև  հստակ տեղեկություն է տվել, որ սույն թվականի մայիսի 11-ին վերադառնալու է Հայաստանի Հանրապետություն, ինչը որ տեղի է ունեցել:

2016թ.-ի մայիսի 11-ին` ժամը 16:10-ի սահմաններում Գուրգեն Գուրգենի Արսենյանը հատել է Վրաստան-Հայաստան սահմանը և «Բագրատաշեն» սահմանային անցակետում ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031