Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարար Նազարյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումները

Մայիս 17,2016 15:45

Մայիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի անդամ, Իսպանիայի “Ciudadanos” կուսակցության անդամ Խավիեր Նարտ Պենյալվերին:

Հյուրի խնդրանքով հանդիպման ընթացքում փոխնախարար Նազարյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումները, մասնավորապես` ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով Բաքվի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների միջև հարաբերությունների, ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ, անդրադարձ կատարվեց հարևան երկրների հետ Հայաստանի փոխհարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031