Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ մեքենան 2013-ի արտադրության Wolkswagen է, եթե դա դուք համարում եք թանկարժեք…». Արթուր Ջավադյան

Մայիս 19,2016 15:38

Այսօր Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ օպտիմալացումը կհասնի՞ ԿԲ եւ Դիլիջանում ձեր շքեղ դպրոցի հետ կապված կարո՞ղ է կրճատումներ լինեն՝ պատասխանեց. «Դիլիջանում չգիտեմ ինչ շքեղ դպրոցի մասին եք խոսում: Օպտիմալացումն էլ կառավարության ծրագիրն է, մենք անկախ ենք կառավարությունից, բայց մենք ինքներս օպտիմալացում սկսել ենք շատ ավելի շուտ եւ իրականացրել ենք: Մենք ունենք համապատասխան թվաքանակի մեքենա, այդ թվաքանակը չենք փոխում: Մենք 7 տարի մեր աշխատավարձերը չենք բարձրացրել, մեր գործուղման ծախսերը 7 տարի չենք ավելացրել»:

Դիտարկմանը, որ աշխատողների թիվն եք շատացրել՝ ԿԲ նախագահը պատասխանեց. «Աշխատողների թիվը շատացրել ենք Դիլիջանի հետ կապված: Այս տարի չենք էլ շատացրել, ամեն տարի ֆիքսել ենք: Հիմա Դիլիջանում կա 175 աշխատող, ընդհանուր համակարգում 800-ից պակաս են աշխատողները»:

Հարցին՝ մեքենաները քանի՞ տարին մեկ եք թարմացնում՝ նա պատասխանեց, որ վերջին թարմացումը 9 տարի առաջ է եղել. «Մենք չունենք մեքենա, որը վաճառած լինենք, կամ դուրս գրած լինենք, եթե 7-8 տարվա չի»:

Դիտարկմանը, որ Ձեզ սպասարկող ծառայողական մեքենան էլ բավականին թանկարժեք է՝ Արթուր Ջավադյանը պատասխանեց. «Դա 2013-ի արտադրության է, եթե դա դուք համարում եք…Wolkswagen գերմաներեն գիտե՞ք ինչ է նշանակում՝ ժողովրդական մեքենա, բա դե էլ ինչի մասին է խոսքը»:

Նա ասաց, որ «Դիլիջանի մասին համապարփակ կտեղեկացնենք, թե ինչքան միջոցառումներ ենք արել, ինչ ենք արել, ինչքան մարդ է մասնակցել»:

ԿԲ նախագահը նաեւ հորդորեց լավ փոփոխությունները նկատել. «Վերջին 1 տարում գնաճից ոչ մեկը չի խոսում»

Հարցին՝ ի՞նչն է խոչընդոտում ՀՀ-ում ներդրումներին, հարկե՞րը՝ նա պատասխանեց. «Ցանկացած գործարարի հարցրեք՝ հարկերը բա՞րձր են, կասի՝ այո, բարձր են: Իհարկե, լավ կլիներ, որ մեր եկամտահարկը Վրաստանի նման լիներ 15 տոկոս, լավ կլիներ, որ մեր շահութահարկը լիներ ոչ թե 20 տոկոս, այլ՝ 15-16 տոկոս»:

Անդրադառնալով բանկերի խոշորացմանը, նա ասաց, որ բանկերից 9-ը այդ պահանջը կատարել են, մյուսներն էլ այդ գործընթացի մեջ են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031