Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում կա շատ-շատ փող, բում է մի տեսակ»․ ԿԲ նախագահ

Սեպտեմբեր 15,2026 17:20 Share

«Ինչ վերաբերում է կապիտալի շուկայի զարգացմանը, ես կարծում եմ, որ ստեղծված է իրավիճակ, որ Հայաստանում իրացվելիության պակաս չկա։ Հայաստանում այսօր կա իրացվելիության ավելցուկ։ Այսինքն՝ կա շատ-շատ փող։ Եվ մարդիկ, այն բիզնեսները, ովքեր պատրաստ են ներգրավել ֆինանսական ռեսուրսներ, ունեն հավակնոտ ծրագրեր, բաց են, թափանցիկ են, պիտի հայտ ներկայացնեն, այդ ավելցուկային ռեսուրսները վերցնեն ու անեն իրենց բիզնես պրոյեկտները, որովհետեւ կա փող, կա ենթակառուցվածք, պետք է դրանից օգտվել»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում կա գրեթե բոլոր տեսակի ակտիվների աճ՝ սկսած անշարժ գույքի գների 20 տոկոս աճից եւ այլն։ «Այսինքն՝ Հայաստանում բում է մի տեսակ, երբ նայում ենք, տեսնում ենք, որ մեր պահանջարկն ավելի շատ է, քան մեր պոտենցիալ ՀՆԱ-ն»,- նշեց նա։

Հարցին, թե այդ փողի ծագումը ո՞րն է, եթե, օրինակ, արտահանման ծավալները նվազել են, Մարտին Գալստյանը պատասխանեց․ «Այո, մենք ունենք արտահանման ծավալի որոշակի նվազում։ Ուղղակի պետք է մի քանի մակարդակ ներքեւ իջնենք, որպեսզի պատկերն ամբողջանա, որովհետեւ վճարային հաշվեկշիռը, որն արտահայտում է երկրի հարաբերությունները ոչ ռեզիդենտների հետ, միայն առեւտրային հաշվեկշռով չէ։ Մենք այսօր ունենք ընթացիկ հաշվի բացվածք, մեր երկրից ավելի շատ փող է գնում, քան մեր երկիր գալիս է։ Բայց միեւնույն ժամանակ վճարային հաշվեկշիռն ունի երկրորդ մասը, որը կոչվում է կապիտալի ու ֆինանսական հաշիվ, որն ուղղակի ներդրումներն են, անուղղակի ներդրումներն են, պորտֆելային ներդրումներ են։ Այդ հոդվածով Հայաստան գալիս են հսկայական գումարներ։ Գալիս է բանկային համակարգի միջոցով, որը հետո դառնում է վարկ, գալիս է մասնավոր ֆիրմաների կողմից՝ դրսից ներգրաված պարտքով, օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողները գալիս, հայկական պարտատոմս են առնում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Մարտին Գալստյանի խոսքով՝ Հայաստանի ռիսկի պրոֆիլը փոխվել է։ Բանկային համակարգով եւս ՀՀ մեծ գումարներ են գալիս։ Կան ընկերություններ, որոնք Հայաստանում ներդրում են անում՝ գույք են գնում, գործարան են գնում՝ դրսից վերցված վարկերով կամ իրենց կապիտալով։

«Դրա արդյունքում, եթե զուտ սալդոն ենք նայում, ԿԲ պահուստներն աճում են, որովհետեւ այնքան փող է գալիս, որը ծածկում է առեւտրային հաշվեկշռի բացը»,- հավելեց ԿԲ նախագահը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930