Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է Թուրքիայի նոր վարչապետի անունը. «Անադոլու»

Մայիս 19,2016 16:32

Թուրքիայի իշխող` «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի եւ երկրի վարչապետի պաշտոնի հավակնորդը Թուրքիայի ներկայիս տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմն է (լուսանկարում),  որն առաջիկայում կփոխարինի Ահմեդ Դավութօղլուին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Յըլդըրըմի անունը կհաստատվի «Արդարություն և զարգացում» կուսակցության` մայիսի 22-ի արտահերթ համագումարում: Հատկանշական է, որ ահաբեկչությունը հովանավորող Թուրքիայի նոր վարչապետը պատրաստակամություն է հայտնել պայքարելու այդ չարիքի դեմ:

Ավելի վաղ հայ փորձագետները կարծիք https://www.aravot.am/2016/05/10/690168/ էին հայտնել, որ Թուրքիայի նոր վարչապետը լինելու է նախագահ Էրդողանի կամակատարը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031