Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ապագա վարչապետի «հմայիչ» կինը

Մայիս 20,2016 13:28

2016թ. մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ մայիսի 22-ին երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ երկրի վարչապետի և կուսակցության ղեկավարի պաշտոնում կառաջադրվի Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի թեկնածությունը։ Թուրքական Yeni akit պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Յըլդըրըմի կնոջ՝ Սեմիհա Յըլդըրըմի մասին։

Թուրքիայի ապագա վարչապետի կինը ծնվել է Էրզինջանի գյուղերից մեկում։ Մասնագիտությամբ մանկավարժ է, երկար տարիներ աշխատել է որպես ուսուցչուհի, այժմ թոշակառու է։ Բինալի և Սեմիհա Յըլդըրըմներն ունեն 3 երեխա՝ երկու տղա և մեկ աղջիկ։

Yildirim 2 Yildirim

Սեմիհա Յըլդըրըմը (Սեմիհա բառը թուրքերեն նշանակում է մեծահոգի կին) ներգրավված է իշխող կուսակցության ակտիվ կանանց շարքերում և պատասխանատու է սոցիալական տարբեր նախագծերի իրականացման համար։

Yildirim 3

Նախարար Բինալի Յըլդըրըմը վերջերս պատմել էր, թե ինչպես է իր կինն առաջին անգամ աշխատանքի նշանակվել։ Նրան գործուղել են Ստամբուլ, և իրենք տեղափոխվել են այդ քաղաք. «Մենք գնացինք փնտրելու այդ դպրոցը։ Մի ամբողջ օր՝ մինչև երեկո, չկարողացանք գտնել այն։ Ոչ ոք չգտեր դրա տեղը։ Հետո իմացանք, որ այդպիսի դպրոց չկա։ Այնտեղ մի պահեստ կար, որը եթե հետագայում դառնար դպրոց, Սեմիհան պետք է ուսուցչուհի աշխատեր։ Տեսեք՝ որտեղից որտեղ ենք հասել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031