Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ուսանողներ ունեմ, որոնցով շատ տպավորված եմ». Լաուրենտ Ալբրեխտ Բրոյնինգեր

Մայիս 21,2016 18:24

«Ես առաջին անգամ եմ Հայաստանում ու դեռ չեմ հասցրել ճանաչել ձեր երկիրը, բայց ուսանողական տարիներից բախտ եմ ունեցել շփվելու շատ հայ երաժիշտների հետ: Հիմա էլ պրոֆեսոր եմ, հայ ուսանողներ ունեմ, որոնցով շատ տպավորված եմ»,- «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գերմանացի ջութակահար, Կարլսրուհեի բարձրագույն երաժշտական համալսարանի պրոֆեսոր Լաուրենտ Ալբրեխտ Բրոյնինգերը:

Այս օրերին մեր երկրում գտնվող ջութակահարի ղեկավարությամբ մայիսի 23-26ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվեն վարպետության դասընթացներ, որոնց կմասնակցեն նախօրոք ընտրված շնորհալի երաժիշտները:

Վարպետության դասընթացներն անցկացվում են «Գերմանահայկական երաժշտական միության» նախաձեռնությամբ, որի նախագահ Անի Աղաբեկյանի խոսքով՝ այդ դասընթացները երաժիշտների համար շատ սպասված են:

«Արդեն երրորդ անգամ ենք անցկացնում վարպետության դասընթացներ: Նախորդ տարիներին դրանք անցկացվել են գերմանացի սաքսոֆոնահար Պետեր Լեհելի ղեկավարությամբ: Ամեն անգամ մասնակիցները տարբեր են լինում, նոր պրոֆեսորների ենք հրավիրում»,- նշեց Անի Աղաբեկյանը:

Նախքան վարպետության դասընթացները, մայիսի 22-ին Կամերային երաժշտության տանը կկայանա բացման համերգը: Ելույթ կունենան ջութակահար Լաուրենտ Ալբրեխտ Բրոյնինգերը, դաշնակահար Ռուբեն Մելիքսեթյանը (Գերմանիա), ջութակահար Անի Աղաբեկյանը (Գերմանիա), ալտահար Վաչե Հովեյանը և թավջութակահար Արամ Թալալյանը:

Կհնչեն Ա. Բաբաջանյանի, Ա. Ֆրանկի, Է. Միրզոյանի, Գ. Հովունցի ստեղծագործություններից:

Իսկ մայիսի 27-ին Կամերային երաժշտության տանը կկայանա փակման համերգը՝ վարպետության դասընթացների մասնակիցների կատարմամբ, որի ընթացքում կհանձնվեն նաև մասնակցութան վկայականները:

Թե´ համերգների, թե´ դասընթացների մուտքն ազատ է:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031