Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Փիթեր Թեշին

Մայիս 24,2016 20:20

Մայիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Փիթեր Թեշին:

Ողջունելով հյուրին՝  նախարարը արժևորեց Ավստրալիայի հայ համայնքի նկատմամբ պետական բարենպաստ քաղականությունը, շնորհակալություն հայտնեց, որ կառավարությունը ստեղծում է բոլոր հնարավորությունները, որ հայերը Ավստրալիայում ոչ միայն ապրեն ու զարգանան, այլև ակտիվ մասնակցություն ունենան երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքին, պահեն պահպանեն ազգային մշակույթն ու լեզուն: Նախարարը կարևորեց նաև Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի կողմից 2009թ. մարտին Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ այն որակելով որպես մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործոն:

Նախարարը նորանշանակ դեսպանին ներկայացրեց գերատեսչության պետական քաղաքականությունը և այդ քաղաքականության իրականացմանը նպաստող ծրագրերը, ինչպես նաև, նախարարության առաջնային խնդիրներն ու անելիքները:

Նորանշանակ դեսպան Փիթեր Թեշը  շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և հանգամանալից զրույցի համար, և նշեց, որ Ավստրալիայի հայերը շատ մեծ ներդրում ունեն երկրի մշակույթի, սպորտի և քաղաքականության բնագավառներում:

ՀՀ Սփյուռքի նախարարություն

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031