Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդառատ անձրևների հետևանքով սարից բերվածքները լցվել են Հաղարծինի տարածքի ավտոճանապարհի վրա

Մայիս 27,2016 10:22

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին`ժամը 22:30-ի սահմաններում, հորդառատ անձրևների հետևանքով հարակից սարից բերվածքները լցվել են Դիլիջան-Իջևան միջպետական ավտոճանապարհի 107-109-րդ կմ հատվածի վրա (Հաղարծին գյուղի տարածքում):

Ճանապարհն այս պահին մի փոքր դժվարանցանելի է:

Դիլիջանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները «Հաղարծին» ՓԲ ընկերության տնօրեն Գառնիկ Մանթաշյանի գլխավորությամբ տվյալ հատվածին են մոտեցնում համապատասխան տեխնիկա և կատարում ճանապարհի մաքրման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031