Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Արդյոք այդքան հե՞շտ է մենաշնորհների դեմ պայքարել» (Տեսանյութ)

Մայիս 31,2016 15:03

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու համոզմամբ, Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու համար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) մեծ գործ ունի անելու: Այսօր ԵՄ դեսպանը մասնակցում էր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կազմակերպված «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության եւ իրավակիրառ պրակտիկայի հայեցակարգային վերլուծություն» խորագրով միջոցառմանը:

IMG_8873Պարոն Սվիտալսկու խոսքերով, «Հայաստանը տուժում է, քանի որ նրա վրա փակցված է այն իմիջը, որ երկրում առկա են մինի մենաշնորհներ»: Դեսպանի խոսքերով, ինքը հստակ չգիտի՝ այդ պիտակը ճիշտ է, թե ոչ, բայց վերջին տարիներին առաջընթաց է նկատվում մրցակցության ոլորտում: Ըստ նրա, նման իմիջից ձերբազատվելու համար Հայաստանին անհրաժեշտ են որոշիչ քայլեր:

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի սկսենք այնպիսի քննարկումներ, որոնք վերաբերում են տնտեսական մրցակցության պաշտպանությանը: Հայաստանի ղեկավարները իրենց զեկույցներում նշել են շահագրգռվածությունը՝ շարունակել տնտեսության բարեփոխումները: Անձամբ վարչապետը վերջերս հայտարարեց, որ հետամուտ է լինելու ստեղծել ավելի մրցակցային բիզնես միջավայր Հայաստանում: Ազատ մրցակցությունն է, որ պետք է առաջ տանի տնտեսության զարգացումը»,-նկատեց Պյոտր Սվիտալսկին` նշելով, որ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին տրամադրել ցանկացած աջակցություն՝ այս գործընթացը խթանելու համար:

էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, որը պաշտոնը ստանձնելու առաջին օրն իսկ օրվանից հայտարարեց, որ պայքար է սկսելու մենաշնորհների դեմ, այսօր այս համաժողովին ասաց. «Մենք հաճախ խոսում ենք արհեստական գերիշխանության կամ առանձին դեպքերում անգամ մենաշնորհային վիճակների մասին, սակայն պետք է մեզ հարց տանք, թե արդյոք այդքան հե՞շտ է դրանց դեմ պայքարը»:

Ըստ նախարարի, մենք հանրային իշխանությունը բիզնեսից տարանջատելու մեխանիզմ գտնելու անհրաժեշտություն ունենք. «Ամբողջ դաշտը սահմանադրական նորմի ներքո պետք է վերափոխվի»:

Այն մտահոգություններին, թե մենաշնորհների դեմ պայքարելու հարցում քաղաքական կամք կա, թե ոչ, ապա այս ոլորտում հիմնարար փոփոխությունների հրամայականն, ըստ Արծվիկ Մինասյանի, արձանագրված է հենց Սերժ Սարգսյանի կողմից՝ նրա հայտնի ելույթով. «Բացի այդ, ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագրում է ամրագրված դա, իսկ կամքի վերջին դրսեւորումը վարչապետի հանձնարարականն է՝ այս ոլորտում փոփոխություններ անելու մասին»:

Aram Orbelyan Artak ZeynalyanՆշենք, որ այս համաժողովին ՏՄՊՊՀ որեւէ ներկայացուցիչ ներկա չէր, թեեւ ինչպես ասաց վերլուծության համահեղինակ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, հանձնաժողովին եւ զեկույցը, եւ հրավերն ուղարկվել է:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը վերլուծության հեղինակներից հետաքրքրվեց, թե ուսումնասիրության ընթացքում թիրախավորե՞լ են պետական պաշտոնյաների մասնակցությամբ ընկերությունների նկատմամբ հանձնաժողովի որոշումների առկայության կամ բացակայության փաստը. «Հանձնաժողովի որոշումների ցանկը նայելիս հակամրցակցային համաձայնություններ կամ գերիշխող դիրքի չարաշահման հետ կապված որոշումների ո՞ր տոկոսը կամ քանիսը վերաբերո՞ւմ է, արդյոք, այնպիսի ընկերություններին, որոնք բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ ընկերություններ են կամ նրանց հետ փոխկապակցված անձանց ընկերություններ են»:

Հերիքնազ Տիգրանյանի տպավորությամբ, հանձնաժողովն ավելի շատ թիրախավորում է փոքր եւ միջին բիզնեսին եւ ավելի անպաշտպան տնտեսվարողներին, իսկ նրանք, որոնք գերիշխող դիրք ունեն շուկայում կամ մենաշնորհ ունեն այդ ոլորտում, նրանց վերաբերյալ չենք լսում  հակամրցակցային համաձայնության մասին որոշում, որ տվյալ ընկերությունը տուգանվել է:

 

Ի պատասխան՝ Արտակ Զեյնալյանն ասաց, որ նման ուսումնասիրություն չեն արել, բայց իրենց մոտ էլ նույն տպավորությունն է, թե թիրախը փոքր ու միջին բիզնեսն է:

Զեկույցի համահեղինակ Արա Ղազարյանի խոսքերով, գերմոնոպոլիզացված տնտեսություն ունենալու պարագայում, եթե այս ամբողջ ընթացքում որեւէ պետական մարմնի, պաշտոնատար անձի դեմ կանխող, նախականխող որեւէ վարույթ չի հարուցվել, սա նշանակում է 100 տոկոս կայունություն, ինչը դժվար թե իրականությանը համապատասխանի:

Մանրամասները`տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Գյուտարար Արծվիկ Մինասյանը. «Արդյոք այդքան հե՞շտ է մենաշնորհների դեմ պայքարել»: Իհարկե, շատ հեշտ է, մտքներիդ տեղ լինի: Բայց քանի որ ինքներդ ձեր դեմ պիտի պայքարեք, դրա համար էլ դժվար է: Եթե էդքան անկարող եք, բա էդ ո՞նց եք պայքարելու Ադրբեջանի ու մնացած ադրբեջանների դեմ:

  2. karen says:

    Բա որ հեշտ չի մեաշնորհների դեմ պայքարելը, ապա հանուն ինչի ես մինիստր դարձել, որ դաշնակցության ֆոնդին փողեր փոխանցես ու եկող ընտրություններին մի կերպ 5 տոկոս ձայն առնեք աղքատ ժողովրդի՞ց:Վերջին հաշվով կամ տնտեսագետ եք կամ իրավաբան:Ձեր հայտարարությունը շաքարավազի մոնոպոլիա տալու մասին վկայում է, որ տնտեսագիտության այբուբենը չգիտեք, կամ էլ՝վաչապետից որևէ բանով չեք տարբերվում:Ձեր երկրորդ դիպլոմի մասնագիտությունը փորձեք, գուցե այնտեղ ինչ-որ բան ստացվի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031