Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Կաժոյան. Ի տարբերություն Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղում առկա հուշարձանները, անկախ դրանց ծագումից, գտնվում են պետական հոգածության ներքո

Հունիս 01,2016 18:05

ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

Հարց. Ադրբեջանում պնդում են, թե Հայաստանը խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն կազմավորելու գործին։ Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այդ մեղադրանքները։

Վահրամ Կաժոյան. Բոլոր այն պնդումները, թե Հայաստանը դեմ է եղել պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման դիտորդական առաքելություններին, այդ թվում` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. Հաագայի կոնվենցիայի 23-րդ հոդվածի ներքո կազմակերպության կողմից փաստահավաք տեխնիկական առաքելություն ուղարկելուն, իրականությանը չեն համապատասխանում:

Մինչդեռ Ադրբեջանը, չնայած բազմաթիվ կոչերին, մինչ օրս մերժում է ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը, ինչպես նաև Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման (ICOMOS) խորհրդի 16-րդ գլխավոր վեհաժողովի կողմից 2008 թվականին ընդունված բանաձևի պահանջը՝ ընդունելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ICOMOS-ի կողմից համատեղ փաստահավաք առաքելությունը Նախիջևան՝ Ջուղայի «տարածքն ուսումնասիրելու և արդյունքները միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակով»:

1998-2006թթ. ընթացքում ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն ամբողջությամբ ոչնչացրին Ջուղայի հայկական գերեզմանոցի` 9-ից 16-րդ դդ. թվագրվող, մշակութային բարձր արժեք ներկայացնող, հազարավոր եզակի խաչքարերն ու տապանաքարերը, իսկ տարածքը Ադրբեջանի կառավարության կողմից վերածվեց ռազմական հրաձգարանի: Այս բարբարոսությունը տեսանկարահանվել է։ Ջուղա այցելել և տեղում իրավիճակին ծանոթանալ Բաքուն արգելում է ոչ միայն միջազգային կազմակերպություններին, այլև Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներին: Ըստ փորձագիտական գնահատականների՝ այսօր Նախիջևանում ոչնչացված են հայկական մշակութային ժառանգության բոլոր արժեքները:

Ի տարբերություն Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղում առկա հուշարձանները, անկախ դրանց ծագումից, գտնվում են պետական հոգածության ներքո, ինչում համոզվել են բազմահազար այցելուները ԼՂ-ում գտնվելու ընթացքում:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930