Լրահոս
Օրվա լրահոսը

Բերբերյանը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է բավականին պատկառելի հարստություն կուտակել. «Ժողովուրդ»

Հունիս 02,2016 12:35

ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է բավականին պատկառելի հարստություն կուտակել։ Նա 2015 թվականի վերաբերյալ իր հայտարարագրում իբրեւ եկամուտ նշել է աշխատավարձը, որն ամսական կազմում է մոտ 627 հազար դրամ, եւ վարձակալության դիմաց ստացված վճար՝ 48 մլն դրամի չափով, ինչպես նաեւ 17 մլն 470 հազար դրամ շահաբաժնի ստացում։ Անցած տարվա վերջին նրա փոխառությունները կազմել են 387 մլն 319 հազար դրամ։ Սա էլ դեռ ամենը չէ։ Սերժ Սարգսյանի օգնականն անցած տարի 41 մլն դրամով գնել է «Porsche Cayenne 3.6» մակնիշի ավտոմեքենա։

Պաշտոնյայի զավակը՝ Արիս Բերբերյանը, որը դրամական միջոց եւ եկամուտ չի ունեցել, անցած տարի երկու հատ «Mercedes-Benz C 180» մակնիշի ավտոմեքենա է գնել՝ յուրաքանչյուրի համար վճարելով 20 հազար դոլար, եւ հետագայում դրանք վաճառել է։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930