Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ

Հունիս 02,2016 19:55

02.06.2016թ. ժամը 09:15-ի սահմաններում,  N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Խորեն Դերենիկի Հարությունյանը՝ կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։ Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վնասվածքն ստացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։

Հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու և անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ, որն ընդունվել է երրորդ կայազորային քննչական բաժնի վարույթ։

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930