Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության հոգածության առարկան դառնալու համար մարդը պետք է առնվազն զոհվի կամ գոնե անհետ կորչի. «Հրապարակ»

Հունիս 03,2016 11:13

Արցախի Հանրապետության կառավարությունը որոշել է ապրիլի 2-ից հայրենիքի պաշտպանությանը մասնակցած՝ Արցախի գրանցում ունեցող բոլոր կամավորներին վճարել 5 հազար դրամ՝ մարտական ծառայության յուրաքանչյուր օրվա դիմաց:

Այս առումով առնվազն տարօրինակ է, որ Արցախի կառավարությունն իր երկրի քաղաքացի հանդիսացող ողջ մնացած կամավորականների համար նմանատիպ սոցիալական աջակցություն է իրականացնում, իսկ ՀՀ կառավարությունը, որի երկրի կամավորականներն առանց վայրկյան իսկ մտածելու ելան հասան Ղարաբաղ՝ Արցախի սահմանները պաշտպանելու, նրանց համար նման բան չի արվում։

Նկատենք, որ կամավորականներից շատերը պետական աշխատողներ չէին, նրանց մեջ կային տաքսու վարորդներ շինարարության վրա աշխատողներ, հողագործներ, մի խոսքով՝ մասնավոր սեկտորում օրավարձով իրենց հացը վաստակողները շատ էին։ Եվ նրանք, այդ օրերին գտնվելով Արցախում, զրկվել են իրենց ընտանիքի օրվա ապրուստը հոգալու հնարավորությունից։

Կային նաեւ այնպիսիք, որոնք վարկ են վերցրել, որպեսզի այդ օրերին ընտանիքը սոված չմնա, մինչեւ՝ կամ կվերադառնան դիրքերից, կամ… Աստված գիտի։

Բայց մեր երկրի կառավարության հոգածության առարկան դառնալու համար մարդը պետք է առնվազն զոհվի կամ գոնե անհետ կորչի, դառնա հաշմանդամ, որ մի երկու կոպեկի օգնություն տան, մի հատ էլ մեդալ ու իրենց միսիան համարեն ավարտված։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930