Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ պաշտպանը հստակ չգիտի՝ կայցելի՞ Հայկ Խանումյանին, թե՝ ոչ

Հունիս 06,2016 19:00

ԼՂՀ «Ազգային Վերածնունդ» կուսակցության ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու  առթիվ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հանդես է եկել  հայտարարությամբ, որով կատարվածը դատապարտում են, եւ նշված է, որ ՄԻՊ աշխատակազմը փաստի առթիվ դիմում չի ստացել:

Aravot.am-ը ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանից հետաքրքրվեց՝ եթե ԼՂՀ ՄԻՊ գրասենյակը փաստի առթիվ դիմում չի ստացել, արդյոք որպես ՄԻ պաշտպան չի՞ պատրաստվում այլ քայլեր ձեռնարկել, ինչին ի  պատասխան Մելիքյանն ասաց, որ հասարակական  հնչեղություն ունեցող դեպք է եւ իրենք հանդես են եկել հայտարարությամբ, հետեւելու են իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննությանը:

Մեր այն հարցին էլ՝ արդյոք որպես ՄԻ պաշտպան այցելել է պատգամավոր Հայկ Խանումյանին, Մելիքյանն ասաց. «Չեմ ուզում հստակ ասել՝ կայցելենք, թե՝ ոչ, ես առողջական վիճակի մասին էլ այս պահին տեղեկություն չունեմ՝ դուրս կգրվի՞, չի գրվի: Մեր հետագա քայլերի մասին կտեղեկացնենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Էլ ի՞նչ Մարդու իրավունքների պաշտպան: Ձևական պաշտոն:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930