Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Տարածքային կառավարման նախարարությունում չորս մեքենա են «կրճատել»

Հունիս 08,2016 18:05
loqyan

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում մեքենաների կրճատման գործն ավարտվել է: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Դավիթ Լոքյանը: Հիշեցնենք`ծառայողական մեքենաների կրճատման, ընդհանրապես, ծախսերի օպտիմալացման եւ «գոտիները ձգելու» հանձնարարական տրվել էր վարչապետի կողմից, կառավարության վերջին նիստերից մեկում, մոտ մեկ ամիս առաջ:

«Նախարարությունում 9 մեքենա է եղել, 4-ը կրճատվել են. երկուսը` ՊՈԱԿ-ում, երկուսը՝ նախարարությունում: Երեք մեքենա մեզ մնացել էր Արտակարգ իրավիճակների նախարարությունից, մեզ մոտ գործել է 6 մեքենա»,- մանրամասնեց նախարարը:

Նախարարությունում քննարկումներ են սկսվել նաեւ որոշ աշխատատեղերի կրճատման մասով: Որոշ հաստիքներ կկրճատվեն: Նախարար Դավիթ Լոքյանն առայժմ չի կարող հստակեցնել, թե ո՞ր հաստիքները կկրճատվեն` հանձնաժողովը կհստակեցնի:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930