Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե ադրբեջանցի կնոջ վերադարձը մեր այցելությունից շուտ լինի». Լարիսա Ալավերդյան

Հունիս 09,2016 15:22

Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով ՀՀ հանձնաժողովի անդամ, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը պատրաստվում է այցելել հունիսի 7-ին ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացուն: Aravot.am-ի հետ զրույցում Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ ներկայումս աշխատում են կնոջն այցելելու ուղղությամբ: «Մենք հիմա այդ հարցով զբաղվում ենք: Այս պահին նախեւառաջ ցանկանում ենք տեղեկանալ նրա վիճակի եւ այցելության հնարավորության մասին, ինչից հետո կարող ենք ինչ-որ բան նախաձեռնել: Հնարավոր է, որ նրա վերադարձն ավելի շուտ վրա հասնի, քան մեր այցելությունը, նման նախադեպեր եղել են»:

Կնոջ իրավունքների մասով տիկին Ալավերդյանը նշեց. «Նա ամբողջապես կրում է այն իրավունքները, որոնք նշված են Ժնեւյան համապատասխան կոնվենցիայում: Համոզված եմ, որ նրա բոլոր իրավունքներն ապահովված են»:

Լարիսա Ալավերդյանը Զոհրա Վալիեւայի` գյուղից գյուղ անցնող գուշակ լինելու մասին տեղեկություններն «ավելորդ խոսակցություն» որակեց: «Կա նրա կարգավիճակը, որն է` սահման անցած եւ տվյալ դեպքում գերության մեջ հայտնված կին»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու տեղեկացմամբ` ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են կնոջը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930