Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը Բելգիայում անդրադարձել է ապրիլյան պատերազմին

Հունիս 11,2016 13:02

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին «Fondation Universitaire» կազմակերպությունում հանդիպում է ունեցել Բելգիայի ակադեմիական շրջանակների հետ:

Նախագահն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին ու դրանց հետեւանքներին եւ տարածաշրջանային գործընթացներին, պատասխանել բարձրացված հարցերին:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել նման հեղինակավոր հաստատությունում հանդիպման կազմակերպիչներին՝ նշելով, որ այն օգտակար  եւ պահանջված է, հատկապես՝ ներկա բարդ աշխարհաքաղաքական զարգացումների ժամանակաշրջանում:

Ամփոփելով Արցախի պատվիրակության այցը Բելգիա, Բակո Սահակյանն արդյունավետ է համարել տեղի ունեցած հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նշելով, որ Արցախի համար Բելգիայի հետ փոխգործակցությունն ունի խոստումնալից հեռանկարներ եւ փոխշահավետ համագործակցության լավ նախադրյալներ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930