Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը Սամվել Ալեքսանյանի հարցով դիմեց փոխոստիկանապետին

Հունիս 17,2016 18:33

Նիկոլ Փաշինյանը պահը բաց չթողեց ու փոխոստիկանապետին կոչ արեց հետեւել Սամվել Ալեքսանյանի՝ իր աշխատակցին «առեւանգման եւ ահաբեկելու» գործին եւ Մալաթիայի ոստիկանության աշխատանքը հատուկ քննության առարկա դարձնել:

ԱԺ-ում Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, ինչպես նաեւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պահը բաց չթողեց ու փոխոստիկանապետին կոչ արեց հետեւել Սամվել Ալեքսանյանի՝ իր աշխատակցին «առեւանգման եւ ահաբեկելու» գործին եւ Մալաթիայի ոստիկանության աշխատանքը հատուկ քննության առարկա դարձնել, որովհետեւ, ըստ նրա, գործ ունենք Սամվել Ալեքսանյանին կից ոստիկանության հետ, ոչ թե ՀՀ ոստիկանության:

Սակայն փոխոստիկանապետի փոխարեն շտապեց պատասխանել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ասելով, որ հարցին չի առնչվում, «էդ Քրեական օրենսգիրքը մոտը չի, որ պատասխանի»: Նա հորդորեց Եղիազարյանին նստել իր տեղը;

Նիկոլ Փաշինյանին դա դուր չեկավ, նա տեղից սկսեց բղավել, որ «Պարոն Սահակյան, իմ հայտարարությունը ոչ միայն ՀՔԾ-ին ու ոստիկանությանն էր առնչվում, այլ նաեւ հենց ձեր մասին է, որովհետեւ Սամվել Ալեքսանյանը ձեր խմբակցության անդամն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930