Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի Պապն իր այցով դեմ է գնում տգիտությանը». Ֆերդինանդ Առաքելյան

Հունիս 20,2016 19:07

«Հռոմի պապի այցը Հայաստան  մեծագույն գործ է, որով նա դեմ է գնում տգիտությանը, որի ձեռքում ցավ է ապրում մարդկային քաղաքակրթությունը: Նա գալիս է մի ժողովրդի մոտ, որը պատմական մեծ հավատք ունի»,-վստահ է քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը: Հունիսի 20-ին «Հայելի» ակումբում նա լրագրողներին տեղեկացրեց, որ պատրաստվում է քանդակ է նվիրել Հռոմի պապին, իսկ թե ինչ հանգամանքներում է հանձնելու նվերը, չմանրամասնեց:

Անդրադառնալով Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի` Էրդողանին ուղղված նամակին` Առաքելյանն ասաց. «Չի կարելի նման կերպ որպես հայ ապրել, առանց այդ էլ դարերով տանջված ժողովուրդ ենք: Ես չեմ ուզում, որ նա մուտք գործի…Դավաճան են նման մարդիկ»:

Առաքելյանի խոսքով` պետություններից առավել ազդեցիկ է հոգեւոր աշխարհը, եւ անթույլատրելի է, որ այդ աշխարհում նման հոգեւորական լինի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930