Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան պետք է վերջ դնի Ալիևի ռեժիմին. Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում (Տեսանյութ)

Հունիս 21,2016 11:50

Սիրելի գործընկերներ,

Այսօր Ռասիզմը դարձել է իրական թշնամի , որի դեմ մենք պետք է պայքարենք, և Եվրոպան պետք է համախմբվի: Ցանկացած մարդ` ռասիզմի ցանկացած դրսևորմամբ, պետք է պատժվի: Մեկ անգամ արդեն Եվրոպան տեսել է ռասիզմի էսկալացիա, և այդ ռասիզմի անունն էր Նացիստական ռեժիմ:

Դժբախտաբար, այստեղ` Եվրոպայի Խորհրդում, դեռ կան անդամ պետություններ այնպիսի ռեժիմներով, որոնք խիստ անհանդուրժողական և ռասիստական քաղաքականություն են վարում էթնիկ խմբերի, ազգությունների և մի շարք երկրիների նկատմամբ` ահ ու սարսափ տարածելով նրանց հանդեպ:

Այո, սիրելի գործընկերներ, ասենք Ոչ Ատելությանն ու Վախին, բայց ասենք նաև Ոչ Ստին, չի կարելի խաբել Եվրոպային, մենք ունենք բազում ապացույցներ, թե ինչպես է Ադրբեջանը ջախջախում և վերացնում հին հայկական մշակութային ժառանգությունը: Մի ստեք Եվրոպային:

Խոսքերիս ամենածանրակշիռ հաստատումն է Եվրոպական հանձնաժողովի զեկույցը` Ադրբեջանի կողմից ցուցաբերված ռասիզմի և անհանդուրժողականության դեմ (ՌԱԵՀ): Այս զեկույցի 25-րդ հոդվածում մենք կարդում ենք,

«Ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ մեծացել է` հայկական ագրեսիայի մասին մշտական հռետորաբանություն լսելով: 2012թին արված ուսումնասիրության համաձայն` ադրբեջանցիների 91% Հայասպանը իրենց ամենամեծ թշնամին են համարում»: Միևնույն տեղում մենք կարող ենք գտնել նաև հետևյալը`«Այլ աղբյուրների համաձայն` գոյություն ունի նաև ներքաղաքական կոնֆլիկտ, և ադրբեջանական ղեկավարությունը, կրթական համակարգը և ԶԼՄները շատ բեղմնավոր են հայերին զրպարտելու հարցում: Քաղաքական հակառակորդներին հաճախ մեղադրում են հայկական արմատներ ունենալու և հայկական աղբյուրներից գումար ստանալու մեջ»:

Եվ սա դեռ ամենը չէ: Կան բազմաթիվ օրինակներ, որ դպրոցական ծրագրում առկա են տարբեր առաջադրանքներ և խաղեր, որոնք բովանդակությունը հայերի հանդեպ չափից շատ ատելությունն է: Դպրոցական երեխաները վաղ տարիքից սովորում են թշնամի ունենալ, և այդ թշնամին հանդիսանում են հայերը:

Եվրոպայի Խորհրդի համար ամենևին էլ անակնկալ չէ, որ ՌԱԵՀ-ը իր զեկույցի մեջ նույնպես հիշատակում է Ռամիլ Սաֆարովի դեպքը, դեպք, որը հիմք է հանդիսացել այստեղ, Եվրոպայի Խորհրդում, Մեծ Բրիտանիային պատգամավոր պարոն Չոփի կողմից արված ԵԽԽՎ զեկույցի 13540 փաստաթղթի համար, այն է

«Դատապարտված անձանց փոխանցելու մասին Կոնվենցիայի չարաշահումը կանխելու համար միջոցներ»:

Հարկ է հիշեցնել, որ ադրբեջանցի սպա` Ռամիլ Սաֆարովը, ՆԱՏՕ-ի սեմինարի ժամանակ սպանել էր իր հայ գործընկերոջը` Գուրգեն Մարգարյանին, մինչ նա քնած էր, միայն վերջինիս հայ լինելու պատճառով: Կարճ ժամանակ անց նրան հունգարական բանտից տեղափոխել էին Ադրբեջան, որտեղ նա պետք է կրեր ցմահ ազատազրկումը` Բուդապեշտի դատարանի կողմից 2004թ-ին հայ սպային սպանելու համար վճռի համաձայն: Բայց, հասնելով Ադրբեջան, Ռամիլ Սաֆարովը անմիջապես ազատ արձակվեց, ստացավ մայորի կոչում, բնակարան և վճար, որը նա չէր ստացել Հունգարիայում բանտարկված լինելու պատճառով: Դա այսպես կոչված հերոսի փառաբանման քայլ էր նախագահ Ալիևի կողմից:

Իր մամլո հաղորդագրության մեջ ՌԱԵՀ-ն ընդգծել է այն վտանգը, որ նման գործողությունները կարող են անպատժելիության զգացում ձևավորել ամենավտանգավոր ռասիստ հանցագործների մոտ:

Սակայն սա էլ անակնկալ չէ ադրբեջանական ռեժիմի պարագայում: Բոլորովին վերջերս մեկ այլ մարդասպան` ադրբեջանցի սպա, ով գլխատել էր Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայող Քյարամ Սլոյանին և, նկարվելով նրա գլխի հետ, տարածել լուսանկարները համացանցում, նույնպես փառաբանվել էր և պարգևատրվել նախագահ Ալիևի կողմից:

Նման տեսակի ռասիզմը առաջին հերթին սկսվում է բարձրաստիճան պաշտոնյաներից, և թույլ տվեք մեջ բերել մի նախադասություն նախագահ Ալիևի խոսքից, «Կան նաև ուժեր, որոնք չեն սիրում մեզ, չեն սիրում մեր ձեռքբերումները, դրանք մեզ վատը կամեցողներն են: Կարելի է բաժանել նրանց մի քանի խմբի: Առաջին հերթին` դրանք մեր գլխավոր թշնամիներն են` աշխարհասփյուռ հայությունը և այն կաշառված ու կոռումպացված քաղաքական գործիչները, որոնք գտնվում են նրանց լոբբիի ազդեցության տակ»:

Ես սրանք միայն հայերի հանդեպ ռասիզմի և անհանդուրժողականության օրինակներն են:

Ես կոչ եմ անում Խորհրդարանական վեհաժողովին վերջ դնել այսօրինակ երևույթներին, ասել ՎԵՐՋ ԴՆԵԼ ՆԱՑԻԶՄԻՆ, ՎԵՐՋ ԴՆԵԼ ՌԱՍԻԶՄԻՆ, ՎԵՐՋ ԴՆԵԼ ԱԼԻԵՎԻ ՌԵԺԻՄԻՆ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930