Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարյալ հոգեւոր առաջնորդի փնտրտուքներում

Հունիս 26,2016 13:34

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի  հայաստանյան այցելությունից հետո ավելի ակտիվորեն սկսեց քննարկվել այն հարցը, որ մեզ Ֆրանցիսկոս պապի նման հոգեւոր առաջնորդ է անհրաժեշտ: Մասնավորապես սոցիալական ցանցերը այսօր  «ծփում» են Պապի համեստ կենցաղավարության ու մեր որոշ հոգեւոր առաջնորդների հղփացածության միջեւ զուգահեռների բազում օրինակներից: Բոլորն են գիտակցում, որ եկեղեցին չպետք է քրեաօլիգարխիկ համակարգի մաս կազմի կամ սատարի:

Անշուշտ,  Հռոմի պապը լավ դաս տվեց բոլորիս` աշխարհիկներին եւ հոգեւոր հայ եղբայրակիցներին, այլ հարց է, թե այդ դասը ով ինչպես ընկալեց, եւ արդյոք ընկալեց:

Ինչ վերաբերում է մարդկային բարձր արժանիքներով ու իսկական հոգեւորականին հարիր որակներով հոգեւոր առաջնորդի փնտրտուքին, այստեղ տեղին է հիշել հայտնի առածը` «Հեռու փնտրես, մոտ կգտնես»:

Հիրավի, Հայաստանում էլ կան կարգին հոգեւորականներ, որոնք իրենց հոտի կողքին են, աշխատում են առանց PR-վելու, ունեն բարձր հեղինակություն եւ  վաստակած հարգանք: Այլ հարց է, որ նրանք մեծաթիվ չեն: Նրանցից մեկն, իմ  սուբյեկտիվ կարծիքով, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է, որ մինչեւ այս թեմում ծառայություն իրականացնելն էլ սահմանը պահողների կողքին էր, իր սիրելի Տավուշ-ՏաՀույսի հետ: Նա այն քչերից է, որ խավարն անիծելու փոխարեն  ճրագ է վառել ու անընդհատ շեշտում է` «Հայաստանս հրաշալի է, իսկ Տավուշս բացառիկ»:

Եվ այս միտքը փաստվում է ոչ թե զուտ խոսքով, այլ գործով: Բագրատ սրբազանը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում սահմանամերձ Տավուշում, որտեղ ի տարբերություն հայաստանյան այլ թեմերի, աշխատելը հաստատ ավելի բարդ է: Սրբազանը լայնախոհ է, անկեղծ, համոզիչ, բարի, վարքի մեջ ոչ մի ձեւական բան չկա, նա տարբերվում է այն հոգեւորականներից, որոնց կարծիքով հեթանոս հայը հայ չէ: Ամենակարեւորը նրա համար չկան «էլիտար» հավատացյալներ: Այդ սկզբունքով նա ժամանակին աշխատել է նաեւ Հայ եկեղեցու Կանադայի հայոց թեմում առաջնորդ եղած տարիներին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Թող ներեն հոգեւոր դաշտի այն  ազնվագույն մշակները, որոնց անունները չտվեցի: Պարզապես Բագրատ սրբազանի օրինակն ամենատպավորիչն էր:

Լուսանկարում` Բագրատ սրբազանը ուտելիք է պատրաստում զինվորների համար:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. Nuran says:

    Կեցցե Բագրատ եպիսկոպոս Գալստյանը՝ իմ երեք տղա թոռնիկներին կնքողը։

  2. Լիլիթ Դամիրյան says:

    Նախատիպը՝
    https://galatv.am/hy/your-voice/151954/
    Առաջին անգամ տպագրվել է իմ ֆեյսբուքյան էջում 23-05-2016թ.՝ այլ վերնագրով եւ Գալստանյանի լուսանկարով:
    Ընդհանուր առմամբ ուրախ եմ, որ միտքը կտարածվի, քանի որ այն կօգնի մեր համաքաղաքացիներին ճիշտ կողմնորոշվելու:
    Կա նաեւ միտքը տարածելու մեկ այլ, կարծում եմ, ավելի վեհանձն տարբերակ, այն է՝ արտատպել նյութը՝ հեղինակի անունով:
    Հաջողություն եմ մաղթում:

    • Հարգելի Լիլիթ Դամիրյան: Ի՞նչ է նշանակում նախատիպը: Ձեր նյութում մի պարբերություն կա այդ մասին: Կարծես թե ուղղակի առիթն օգտագործեցիք մեր կայքի միջոցով Ձեր նյութը տարածելու համար: Ուրախ ենք Ձեզ այդ հնարավորությունն ընձեռելու համար:

    • Գոհար says:

      Հարգելի Լիլիթ Դամիրյան, ձեր նյութը լրիվ ուրիշ բանի մասին է, իմը՝ այլ:Ասեմ ավելին, անգամ հրապարակված նկարը ձերը չի, որի մասին մի նախադասությամբ գրել եք ձեր նյութում: Երկրորդ՝ դուք ներկայացնում եք մի լրատվամիջոց, որը ի տարբերություն այլ լրատվամիջոցների, երբեք պատշաճ` վերնագրում հղում չի տալիս իր գործընկերներից վերցրած նյութերին, հետեւաբար տեղին չէ վեհանձնության թեմայով բարոյախրատական ոճի ձեր կոչը:

      • Լիլիթ says:

        Հարգելի՛ Գոհար Հակոբյան,
        Իմ խոսքում նշել եմ, որ ֆեյսբուքյան էջումս եմ առաջին անգամ նյութիս հետ տեղադրել այդ նկարը՝ 23-05-2016թ.: Պատիվ ունեմ ֆեյսբուքով լինելու Արամ Աբրահամյանի ընկերը, եւ եթե նրան հարցնեք, ապա վստահաբար կստանաք խոսքերս հաստատող պատասխան:
        Ինչ վերաբերում է կամայական այլ լրատվամիջոցին գնահատական տալու Ձեր մոտեցմանը, ապա այդ մասով եւս չէր խանգարի որոշակի բարոյախրատական աշխատանքը: Կարծում եմ՝ կոռեկտ չէ, երբ որեւէ լրատվամիջոցի լրագրողը փնովում է մյուսին:

        • Հարգելի Լիլիթ: Սա փնովում չէ, այլ փաստի արձանագրում: Մենք էլ ենք առիթ ունեցել Գալա-ին խնդրել պատշաճ հղում տեղադրել՝ վերնագրում եւ այլն, սակայն անգամ չեն էլ արձագանքել: Ձեր նամակները, որտեղ պարունակվող կշտամբանքների անհիմն լինելը՝ մեր համոզմամբ, ակնհայտ է՝ եթե իրար կողքի դնենք երկու հրապարակումները, ոչ միայն հրապարակում ենք, այլ նաեւ արձագանքում:

  3. Լիլիթ says:

    Հարգելի՛ Աննա Իսրայելյան,
    Ես իհարկե գիտեմ, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Այդ իմաստով մոտեցումը ճիշտ է ընտրված: Սակայն նյութը տարածելու խնդիր չունեմ, քանի որ արդեն իսկ բավականաչափ տարածված է:
    Հարգում եմ ՛՛Առավոտ՛՛-ի, ի մասնավորի՝ Արամ Աբրահամյանի գործունեությունը եւ շատ կուզեի, որ օրաթերթը միշտ մնար իր բարձունքում:

  4. Լիլիթ says:

    Հարգելի՛ Աննա,
    Նյութը ՛՛Գալլա՛՛-ին հանձնելիս ես որեւէ նախապայման չեմ դրել: Ինքս էլ դեմ չեմ եղել վերնագրի եւ լուսանկարի փոփոխությանը: Դա իրենց ընկալումն էր, եւ ես ողջունում եմ ցանկացած ազնիվ ընկալում եւ դրանից բխող դիրքորոշում:
    Ինչ մնում է Ձեր հրապարակմանը, ապա չասացի, որ նույնն է, բայց նշեցի, որ ազդեցության ակնհայտությունը: Այդ իմաստով ճիշտ կլիներ, եթե նախ տպագրվեր մոտիվացնող նյութը, ապա միայն՝ դրանից բխող հանգամանքներին վերաբերող հրապարակումը:

  5. Գոհար says:

    Հարգելի Լիլիթ, երեւի հիասթափեցնեմ ձեզ, բայց asekose.am-ը
    Ձեզանից մեկ ամիս առաջ է նկարը հրապարակել եւ գրել, որ ֆեյսբուքյան հազարավոր օգտատերեր տարածել են այս նկարը:Այսինքն դուք միակը չեք, ավելին՝ շատ-շատերից ուշ «առնչվել» լուսանկարի հետ: Իսկ ընդհանրապես անպտուղ վեճերը ժամանակի անօգուտ վատնում են, դրա համար այլեւս չեմ արձագանքի, միայն asekose.am-ի հղումը կտեսադրեմ որպես ապացույց

    https://asekose.am/hy_AM/news/11/219123-orva-kadre-bagrat-srbazane-kerakour-e-patrastoum-hay-zinvorneri-hamar.html

  6. Լիլիթ says:

    Հարգելի՛ Գոհար,
    Այն որ նկարի սկզբնաղբյուրը մեղմ ասած՝ ես չեմ, լավ գիտեմ: Խոսքը ընտրված թեմայի եւ դրա շրջանակներում տեղադրված նկարի հետաքրքիր ՛՛զուգատիպության՛՛ մասին է:
    Կարծում եմ՝ խոսքս տեղ հասել է՝ անկախ նրանից այն հրապարակավ ընդունել եք, թե՝ ոչ:
    Լավ էր, որ բանավեճն ընթացավ թեմայի շրջանակներում եւ չանձնավորվեց, ինչը խոսում է Ձեր պրոֆեսիոնալիզմի մասին:

  7. Նորիկ says:

    Պահոոոոո՜․․․էս,լավ էլ “տուր ու դպփոց” ա))))…Շեֆ, էս ուր ես, հասի)))

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930