Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մալաթիա տոնավաճառում սպանվածի գործով ամբաստանյալը զղջում է կատարվածի համար

Հունիս 27,2016 16:06

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ հունիսի 27-ին շարունակվում էր Հեղինե Դարբազյանի սպանության գործի քննությունը:

Դատական նիստի ընթացքում հետազոտվեց ամբաստանյալ Արտակ Առաքելյանի նախաքննական ցուցմունքը: Ըստ ցուցմունքի, ամբաստանյալը գրպանում դրել է որսորդական եւ ծալովի դանակները եւ գնացել է կնոջ մոտ՝ Մալաթիա տոնավաճառի վարագույրերի վաճառքի տաղավար: Վերջինիս հարցրել է, թե արդյոք իրեն դավաճանե՞լ է, նա պատասխանել է՝ «հա դավաճանել եմ, բաշարել եմ արել եմ»:

Արտակ Առաքելյանն իր ցուցմունքում նշել է, որ նախ հարվածել է կնոջ կրծքավանդակի ձախ հարվածին, վերջինս դիմադրել է, ձեռքով ցանկացել է բռնել իր ձեռքերը, այնուհետեւ ամբաստանյալը սպանելու նպատակով հարվածներ է հարցրել նրա կրծքավանդակին, սակայն հարվածներից մեկը շեղվել է եւ դիպել կնոջ դեմքին: Արտակ Առաքելյանը հայտնել է նաեւ, որ դրանից հետո սպանելու նպատակով երեք անգամ ուժգին հարվածել է կնոջ մեջքին, այդ ժամանակ նկատել է, որ տաղավարում իրեն անծանոթ մարդիկ են եւ համոզվելով, որ Հեղինե Դարբազյանը մահացած է՝ դուրս է եկել տաղավարից, եւ նկատել է, որ ձեռքը վնասված է:

Արտակ Առաքելյանը, անդրադառնալով ցուցմունքների հակասություններին ասաց, որ վատ է զգացել, իրեն պարզապես պետք էր շուտ ավարտել այդ ընթացակարգը: Քննիչն է իրեն որոշ տեղերում հուշել, օրինակ՝ կնոջ դեմքին հարվածը, ինչն ինքը չէր հիշում:

Մեղադրողը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ցուցմունքը ամբաստանյալը իր ձեռքով է գրել: Ամբաստանյալը խնդրեց արժանահավատ համարել դատաքննության ընթացքում արված իր ցուցմունքները: Նա հաստատեց, այն հանգամանքը որ, լրատվամիջոցներին հայտարարել է, որ չի զղջում իր կատարածի համար, սակայն այժմ զղջում է կատարվածի համար:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ամբաստանյալից հետաքրքրվեց, թե ինչով է բացատրվում այն հանգամանքը, որ իր նախաքննական ցուցմունքներում նշված է՝ երեք օր առաջ սպանություն կատարելու ծրագիր է ունեցել, իսկ դատարանում ասում է, որ դեպքից տաս րոպե առաջ: Ամբաստանյալը նախ նստեց եւ հայտարարեց, որ հրաժարվում է պատասխանել, ապա ասաց, որ նման բան չի էլ հիշում:

Սեդա Սաֆարյանը միջնորդեց հրապարակել Արտակ Առաքելյանի ցուցմունքը, դատարանը բավարարեց այն: Ցուցմունքը հրապարակելուց հետո ամբաստանյալը կրկին հրաժարվեց պատասխանել Սեդա Սաֆարյանի հարցին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930