Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պարտավոր ենք մինչև հուլիսի 4-ն ավարտել և որոշումը հրապարակել»․ ՍԴ նախագահ

Հունիս 30,2026 11:51 Share

«Մենք պարտավոր ենք մինչև հուլիսի 4-ն ավարտել։ Այս խիտ աշխատանքը, լարված աշխատանքային ռեժիմի պատճառն այն է, որ մեր վերջնաժամկետը հուլիսի 4-ն է․ պետք է որոշումը հրապարակենք»,- Սահմանադրական դատարանի (ՍԴ) փակ նիստից առաջ, որտեղ քննվում են հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումները, որոնցով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

Հիշեցնենք՝ ԲՀԿ-ն միջնորդություն էր ներկայացրել հարցաքննել Անդրանիկ Թևանյանին, այդ պատճառով ՍԴ-ն երեկ որոշեց դռնփակ նիստ անցկացնել։ Լրագրողների հետ զրույցում այս առիթով Արման Դիլանյանը պարզաբանեց․ «Գաղտնի փաստաթղթեր ենք ուսումնասիրելու, դրա համար այս դատավարության մի հատվածը փակ դռների հետևում է լինելու»։

Լրագրողների հիշեցմանը՝ դիմողները հայտարարում էին, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը քաղաքական հայտարարություններ է հնչեցնում բարձր դատարանի ամբիոնօց, ինչի իրավունքը չունի և հարցին՝ այս առիթով ո՞րն է Ձեր գնահատականը, Արման Դիլանյանը պատասխանեց․ «Ես իմ գնահատականը տվել եմ․ ասացի, որ դատավորի պաշտոնը գործի հանգամանքները պարզելու պարտականություններ ու լիազորություններ ունի ՍԴ մասին օրենքի համաձայն, և դա նշանակում է, որ դատավորն ավելի ակտիվ մասնակցություն է ունենում գործընթացին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930