Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեն թույլատրի, որ ՀՀ-ն պահի Արցախի օդային տարածքը». Դավիթ Սանասարյան (Տեսանյութ)

Հունիս 27,2016 16:18

«Յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է մերժելի լինի նման համաձայնագիրը, որովհետեւ մեծ պատերազմից առաջ նման իրավունք է լիազորվում մի պետության, որը հռչակվել է դաշնակից, բայց բազմաթիվ անգամ ցույց է տվել, որ առավել դաշնակցային է Ադրբեջանի հետ հարաբերություններում, քան ՀՀ-ի»,- այսօր ԱԺ-ի դիմաց ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու համաձայնագրի հնարավոր վավերացման դեմ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության եւ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը:

«ՀՕՊ համաձայնագիրը գործելու է Հայաստանի տարածքում, իսկ Արցախում` ոչ: Հայաստանի ՀՕՊ-ը կարող է որոշում կայացնել եւ պաշտպանություն իրականացնել, եթե ՌԴ-ի տարածաշրջանային հրամանատարը թույլատրի: Վստահ եմ, որ այդպես չի լինի, չեն թույլատրի, որ ՀՀ-ն պահի Արցախի օդային տարածքը: Այս համաձայնագիրն իշխանությունների հերթական վաճառքի առարկան է, որը դրեցին սեղանին: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ Ռուսաստանը եւ Վրաստանը հակամարտություն են ունենում, եւ ՀՀ-ի օդուժն օգտագործվում է Վրաստանի դեմ…»,-նշեց նա:

Այլ մանրամասները` տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930